Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ առանց պատճառի որևէ աշխատողի չի կարելի հեռացնել աշխատանքից:
Նա նշեց՝ ինչու պետք է բաժնետիրական ընկերությունը վերցնենք որպես առանձին մի սուբյեկտ, որի տնօրենին ցանկացած ժամանակ կարող են ազատել աշխատանքից:
Առանց անուններ նշելու՝ պատգամավորն ասաց. «Այսօր քաղաքական ընտրություններից հետո քաղաքապետը կանչում է բոլոր պոլիկլինիկաների տնօրեններին և ասում է՝ հրաժարական տվեք, թե չէ… հայտնի հետևանքներով»:
Օրենքի նախագիծը բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում: