Նոյեմբերի 11-ին՝ ժամը 05:11-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 22 և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Պառավաքարի հենակետից 10, Այգեպարի 10, Ներքին Կարմիր Աղբյուրի 11, Չինարիի 10, Մովսեսի 10, Չորաթանի 8 փրկարար ծառայող:
Ժամը 18:30-ին մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, տեղում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության 2 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:
Այրվել է մոտ 3000 քմ անտառամիջյան տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 83 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի 21 աշխատակից:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հրդեհը դեպի «Լոբուց գոմեր» կոչվող հանդամաս է տարածվել «Կեռի յալ» հանդամասից:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: