Thursday, 18 04 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել

«ԱՄՆ-ը շահագրգռված է հայկական սահմանների անվտանգությամբ». Դեսպանի ուղերձները՝ ըստ Մանվել Սարգսյանի. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջին շրջանում հանդիպումներ է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերից «Ազատ դեմոկրատներ»-ի, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ, այցելել ՀՀ ԱԱԾ՝ ելույթ ունեցել սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվության արարողությանը: Կուսակցությունների տարածած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանդիպումները կայացել են դեսպանի նախաձեռնությամբ, քննարկումները եղել են ներհայաստանյան քաղաքական ու տնտեսական խնդիրների, ներդրումների, ինչպես նաև՝ արցախյան հարցի կարգավորման շուրջ:

Դեսպանի հանդիպումներում առկա ուղերձների մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Մանվել Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ կառավարության կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերին սահմանային անվտանգության ապահովման տեխնիկայի նվիրատվությունը, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիր-Կանչելյանի, Ջուդի Չունի և Ֆրանք Փալոնի այցելությունն Արցախի սահման նշանակում է, որ ԱՄՆ-ն ևս իր ջանքերն է ուղղում Հայաստանի սահմանների անվտանգության պահպանմանը:

Տարածաշրջանային ռազմական զարգացումների համատեքստում այդ քայլերը, Մանվել Սարգսյանի դիտարկմամբ, հայկական սահմանների անվտանգության նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքական վերաբերմունքի դրսևորումն են:

Դեսպանի խոսքը՝ «Տարեցտարի զարգացող մեր համագործակցությունը թույլ է տվել արձագանքել Հայաստանի և աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին», ըստ Սարգսյանի, նշանակում է, որ փաստորեն ԱՄՆ-ն ցուցաբերել է աջակցություն Հայաստանի սահմանների ամրակցման գործին Սիրիայի սահմանում ռազմական գործողություններ սկսելուց անմիջապես առաջ: «Իսկ դրանից հետո սկսվեցին Թուրքիայում պրոցեսներ, Սիրիայի սահմանում բախումներ: Կոնգրեսմենները գնացին Արցախ, ԱՄՆ-ն Արցախին հատկացրեց 4 մլն դոլարի սարքավորումներ սահմանի վերահսկման համար: Փաստորեն, հայկական երկու սահմանների համար էլ հատկացվել են սարքավորումներ: Բարձր մակարդակով ընդգծվել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի սահմանների անվտանգությամբ»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով քաղաքական հանդիպումներին՝ Սարգսյանը հիշեցրեց, որ «Ազատ դեմոկրատները» պրոարևմտյան ուժ են, և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ «անընդհատ էլ հանդիպում են», իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն նախկին իշխանական կոալիցիայի ուժեր են: «Արևմտյան երկրներն անընդհատ են աշխատում, բոլորի հետ են աշխատում: Ուղղակի հիմա ընտրել են այն ուժերը, որ հեռացել են իշխանությունից. եթե հիմա ԲՀԿ-ն էլ հեռացած լիներ, գուցե նրանց հետ էլ կհանդիպեին»,- ասաց Սարգսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում