Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչո՞ւ է մեզ բոլորիս թվում, թե ամբողջ արտաքին քաղաքականությունը պտտվում է Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ

Երևի շատերն են մտաբերում, որ 2016թ․ Ապրիլյան պատերազմից հետո ամենաշատը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունն էր շրջանառվում հայ քաղաքագիտական և լրագրողական շրջանակներում։ Խոսվում էր ինչ-որ Լավրովյան պլանի մասին, որը տապալվեց հայկական կողմի ջանքերով։ Մինչև թավշյա հեղափոխությունն էլ ՌԴ արտգործնախարարը առիթներ ունեցավ գալ Երևան, մամուլի ասուլիսներ հրավիրեց իր հայ գործընկերոջ հետ։ Իսկ ահա այսօր նա հեղափոխությունից հետո առաջին անգամ էր լինում Երևանում, և մամուլի ասուլիս էլ հրավիրեց ոչ թե Էդուարդ Նալբանդյանի, այլ Զոհրաբ Մնացականյանի հետ։

Լավրովն ասուլիսի ժամանակ արել է մի քանի ուշագրավ հայտարարություններ։ Նա մասնավորապես հիշեցրել է, որ Հայաստանի նախկին նախագահներից (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին) մեկի ջանքերի շնորհիվ էր, որ Ստեփանակերտը դուրս մնաց բանակցություններից։

«Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների մասնակիցների կազմը պետք է համաձայնեցնեն ու սահմանեն իրենք՝ բանակցությունների կողմերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ տարվող քննարկումների, հետագայում՝ բանակցությունների վաղ շրջանում, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը համապատասխան պայմանավորվածությունների ու բանակցությունների մասնակից էր, որոնք հաջորդեցին կրակի դադարեցմանը: Ինչ-որ մի փուլում Հայաստանի ղեկավարությունը, նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Երևանը: Ցանկացած պարագայում մենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, առաջ մղելով այս գործընթացը՝ կարող ենք միայն հետամուտ լինել, որ այն ընդհանուր համաձայնության հունով գնա: Բոլորի համար հասկանալի է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, բնակչության համաձայնության, որևէ պայմանավորվածություն հնարավոր չի լինի ձևակերպել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի: Մենք ելնում ենք սրանից: Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ցանկանում եմ նշել այն, ինչ այսօր մեր հանդիպմանը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց իր հրապարակային հայտարարությունը, թե եզրափակիչ պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի շահերը: Դժվար է վիճել այս մոտեցման հետ»,- նշել է ՌԴ արտգործնախարարը:

Քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյան ասել է այն, ինչ իրականություն է։

«Նկատի ունենանք, որ այս պահին հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են նորմալ փուլում։ Լավրովն այդ մասին հայտարարելով՝ ցույց է տվել երկու երկրների հարաբերությունները»,- ասաց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը, թե ՌԴ արտգործնախարարը նաև անուղղակի պատասխան չի՞ հղել Ռոբերտ Քոչարյանին, որն օրեր առաջ նամակ էր հրապարակել մամուլում՝ հայցելով ՌԴ-ի աջակցությունը, Սարո Սարոյանն արձագանքեց․ «Ինչո՞ւ է մեզ բոլորիս թվում, թե ամբողջ արտաքին քաղաքականությունը պտտվում է Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ։ Որտեղի՞ց է այդ տրամաբանությունը։ Մեր հանրությունն է փորձում արհեստականորեն փորփրել այդ թեման։ Գուցե կառավարող ուժերին դա ձեռնտու է, գուցե հակառակ դիրքերում գտնվողներին էլ հաճելի է շահարկել Պուտինի անունը՝ կապված Քոչարյանի հետ, շահավետ է այդ թեման քննարկել՝ հաջակցություն Քոչարյանի։ Բայց դա ի՞նչ կապ ունի Քոչարյանի հետ։ Ընդհակառակը՝ կա խնդիր ապացուցելու, որ այն դերակատարումը, որ Հայաստանն ունի, գոհացնում է ՌԴ-ին։ Եվ ղարաբաղյան հարցում էլ, վկայակոչելով Փաշինյանի դիրքորոշումը, ՌԴ-ն ցույց է տալիս, որ գոհ է ընդհանուր իրավիճակից։ Նկատի ունեմ երկու երկրների հարաբերությունները և Ղարաբաղի հարցում դիրքորոշումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում