Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմը հայտնի է. կառույցի անկախության հարցը շարունակում է մնալ կասկածի տակ

Նոյեմբերի 8-ին ավարտվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար թեկնածուների առաջադրման ժամկետը: Նոյեմբերի 11-ին, նոր միայն Ազգային ժողովը ներկայացրեց առաջադրված թեկնածուներին։

Այսպիսով՝ կառավարության առաջադրած թեկնածուն է Լիլիթ Ալեքսանյանը, «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն՝ Էդգար Շաթիրյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածուն՝ Նարեկ Համբարձումյանը, «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը։

Նշենք, որ հանձնաժողովը պետք է ձևավորվի մինչև նոյեմբերի 30-ը։ Հանձնաժողովի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։ Նորաստեղծ մարմինը իրավասու կլինի ընդունել պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, դրանք ուսումնասիրել, հայտնաբերել շահերի բախման դեպքեր, հարուցել վարույթներ, հանցակազմ գտնելու դեպքում դրանք ուղարկել իրավապահներին, զբաղվել հակակոռուպցիոն կրթությամբ և այլն:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվեց 2017 թվականի հունիսի 9-ին, սակայն այս տարի օրենքում փոփոխություններ կատարվեցին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, սակայն, շարունակում են խնդրահարույց համարել հանձնաժողովի ձևավորման կարգը և հանձնաժողովի անկախության հարցը թեկնածումների առաջադրման այս տեսքով համարում են խնդրահարույց։

Օրենքում փոփոխությունների ժամանակ հիմնական դեմ արտահայտվողներից, ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով արդեն առաջադրումներին, նկատեց, որ անկախ նրանից, թե իրավասու մարմինները ում են առաջադրել, այդ մարմինն արդեն ձևավորվելու է քաղաքական գործընթացների արդյունքում։ «Սա է մեր մտահոգությունը։ Անկախ նրանից, թե քաղաքական ուժերը, ընդդիմադիր խմբակցությունները ում կառաջադրեն, այդ թեկնածուները լինելու են իրենց թեկնածուները և նրանք որոշումների կայացման ընթացքում հնարավոր է որոշակի կանխակալ վերաբերմունք ունենան և առաջնորդվեն ոչ թե հանրային շահի սպասարկման տրամաբանությունից, կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությունից ելնելով, այլ նեղ կորպորատիվ և կուսակցական շահերից»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը՝ այս դեպքում որոշակի դեր չի կարող խաղալ այն հանգամանքը, որ առաջադրված թեկնածուները կուսակցական չեն, ոչ էլ հանրությանն են հայտնի առավելապես, Սողոմոնյանը նկատեց. «Ես ամեն դեպքում կարծում եմ, որ այդ անձինք, ովքեր լինելու են տվյալ ուժերի ներկայացուցիչները, լինելու են այդ ուժերի ներկայացուցիչ, և այդ պարագայում հանձնաժողովն անկախ չի լինելու։ Վերջիվերջո, մի օր նրանք որևէ պատնեշի առաջ կանգնելու են, երբ հարց լինի որոշումներ ընդունել այն անձանց վերաբերյալ, որոնք իրենց առաջադրել են այդ հանձնաժողովում։

Լինի դա իշխանության, թե ընդդիմության դեպքում։ Հարց է, եթե նման հարց առաջ գա, արդյոք շահերի բախումը հայտարարագրվելո՞ւ է, արդյոք որոշումը կայացվելո՞ւ է՝ ելնելով գործի հանգամանքներից, թե՞ ելնելով որոշակի շահագրգռվածությունից»։

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովի ձևավորման այս կարգի վերաբերյալ մտահոգություններ է հնչեցրել նաև Վենետիկի հանձնաժողովը, որին ՀՀ իշխանությունները ներկայացրել են, որ հանձնաժողովի ձևավորման այս կարգը ընտրվել է հրատապության կարգով, և 2012-ից այլ մեխանիզմն է գործել։

Սողոմոնյանն ասաց, որ իրենց համար այդ հրատապության մասով իրենք ևս վերապահումներ ունեն, քանի որ այդ նույն մրցույթային խորհուրդը մոտ 1 տարի այդ հարցով ոչ մի բան չի արել։ Մրցութային խորհուրդը եղել է, բայց դրա ռեսուրսն ԱԺ-ն չի օգտագործել։ «Եթե առաջադրման կարգը փոխվի, և հանձնաժողովը ձևավորվի ոչ քաղաքական ուժերի կողմից առաջադրված թեկնածուների կողմից, ինչի մասին նաև Վենետիկի հանձնաժողովն է շատ հաստակ դիրքորոշում արտահայտել և կոչ արել իշխանություններին, որ առաջիկայում միջոցներ ձեռք առնեն, որ հանձնաժողովի ձևավորման կարգը փոխվի։ Եթե դրվեն լուրջ մեխանիզմներ, ապա մենք կարող ենք հույս ունենալ, որ մարմինը անկախ կգործի»,- եզրափակեց հակակոռուպցիոն փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում