Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) մասնագետները ցույց են տվել նոր մանրանրբին ռոբոտների հնարավորությունները, որոնք ներկայացվել են դեռևս 2019-ի սկզբին:
Թիմը տեսահոլովակ է պատրաստել, որտեղ ցույց են տվել, թե ինչպես են ռոբոտները խաղում գնդակով: Նշվում է, որ ռոբոտները կշռում են ընդամենը 9 կգ, բայց դրանք շատ դիմացկուն են: Ռոբոտները կարող են մինչև 10 կմ/ժամ արագություն զարգացնել:
«Մեր ռոբոտները փոքր շան չափեր ունեն, ուստի դրանք կարող են օգտագործվել տարբեր իրավիճակներում»,- նշել են մշակողները:
Ռոբոտները հիշեցնում են Boston Dynamics-ի հայտնի ռոբոտ-շներին, միայն մանրանրբին ձևաչափով:
Մշակողները չեն խոսում ռոբոտների հատուկ նշանակության մասին: Երևի դրանք կօգտագործվեն որոնողական աշխատանքների համար: