Լուրեր
Ինչու է Տնտեսական հանձնաժողովը հետաձգել Հակածխախոտային օրենքի նախագծի քննարկումները, ինչ ռիսկեր կան
  • 10:00
  • 2019-11-12
  • Դիտումներ՝ *

Առողջապահության նախարարության կողմից մշակված «Հակածխախոտային օրենքի նախագիծը» քննարկվել է Ազգային ժողովի հանձնաժողովներում: Նախորդ շաբաթվա սկզբին հարցին անդրադարձ է արվել առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում, նախագիծը քննարկվել է նաև ԱԺ Տնտեսական հարցերի գլխադասային հանձնաժողովում, հանձնաժողովը եզրակացությունը կներկայացնի առաջիկա երկու շաբաթների ընթացքում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց խնդրի վերաբերյալ իր դիտարկումները:

Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է թե՛ առողջապահական, թե՛ տնտեսական տեսանկյունից: «Մենք որոշացինք հետաձգել, քանի որ նախագիծը բավականին ծավալուն է, մյուս կողմից՝ քննարկման ընթացքում հարցերը և քննարկման ենթակա կետերը շատ են: Այս ամեն ինչին լուրջ մոտենալու նպատակով որոշվեց հետաձգել եզրակացության ժամկետը»,- նշեց Բ. Թունյանը:

Տնտեսագետի խոսքով՝ կան որոշակի ռիսկեր, այդ թվում նաև տնտեսական. «Ցանկացած ռեֆորմ ունի իր արժեքը. այս դեպքում այն երեք մասից է բաղկացած, առաջինը՝ ինչ ազդեցություն ունի տնտեսության վրա, ազդեցությունը հարկերի, բյուջեի մուտքերի վրա և երրորդ՝ վարչարարության ծախսերի վրա: Պետք է հաշվել, թե օրենքի կիրարկման դեպքում դա պետության վրա որքան տնտեսական բեռ է, և եթե վնասը, որը տնտեսությունը կրելու է և օգուտը, որ այդ նախագծի արդունքում ստանալու ենք, անահամադրելի լինեն, նշանակում է, որ նախագիծը մտածելու տեղիք է տալիս: Այս առումով ռիսկեր շատ կան… Մտահոգությունները փակ տարածքներում ծխելու հետ չի կապված: Այս հարցում կոնսենսուս կա:

Առաջարկներ կան հատուկ տարածքներում ծխելու հնարավորություն տալ»:

Հանրային առողջության բարելավումն այս օրենքի օգուտներից է:

Մանրամասն տեսանյութւոմ:

  • Դիտումներ՝ *