Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) տուգանել է Թուրքիայի կառավարությանը ընդհանուր առմամբ ավելի քան 50 միլիոն դոլարով։
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել, որ Թուրքիան վերջին 16 տարիներին խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան 2,840 անգամ և տուգանք է սահմանել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համար 51,2 մլն դոլարի չափով։
Հիմնական խախտումները արդար դատաքննության իրավունքի, ազատության և անվտանգության իրավունքի և խոսքի ազատության իրավունքի չպահպանումն է։