Հյուսիսային Իռլանդիայում երկու տեղացիներ կամավոր օգնել են իրենց ընկերոջը գտնել կորցրած մատանին: Նրանց փնտրտուքների արդյունքում պատահականորեն հայտնաբերվել են եզակի մետաղադրամներ, որոնք թվագրվում են 16-րդ դարի՝ գրում է Metro-ն:
Մետաղական դետեկտորի օգնությամբ տղամարդկանց հաջողվել է գտնել 84 ոսկե և արծաթե մետաղադրամ, որոնց արժեքը մասնագետները գնահատել են 100 հազար ֆունտ:
Գտնված մետաղադրամների մեջ կան եզակիներ, օրինակ՝ Հենրի VIII-ի մետաղադրամը: Դրա համար կոլեկցիոներները կարող են վճարել մինչև հինգ հազար ֆունտ։