Ջենիֆեր Լոպեսը շարունակում է բոլորին ապացուցել, որ 50 տարեկանը սահման չէ: Սպորտային և ձիգ մարմին կարելի է ուենալ նաև այս տարիքում։
Այս մասին վկայում են նրա Instagram-ում հրապարակված լուսանկարները։
Այսպես, օրինակ, վերջերս արված հրապարակումներից մեկը լուսանկար էր, որը նա արել էր մարզասրահի հանդերձարանում։ Լուսանկարում Ջեյ Լոն նորաձև սպորտային հագուստով է: Նա նոր է ավարտել իր ծանր ու մարզումը, ինչի մասին վկայում են նրա ամբողջովին քրտինքով պատված մարմինը և հագուստը:
Կոստյումը հիանալի շեշտում էր երգչուհու բոլոր առավելությունները։
Հրապարակումը նա մակագրել է․ «սովորական քրտնաջան կիրակի»։