Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

Փորձեմ «ճեղքել» Հանրային հեռուստաընկերության մեդիա պատնեշն ու ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստ ․Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել.

«Իհարկե, կասկած չունեմ, որ Հանրային հեռուստատեսությունում (եւ հուսով եմ` միայն Հանրային հեռուստատեսությունում) ակտիվ շարունակում են քննարկել, թե ե՞րբ են ինձ կանչում իրենց եթեր` պատասխանելու համար Պետրոս Ղազարյանին ու Ավետիք Էլոյանին։ Հատկապես նշում եմ Պետրոսի անունը, քանի որ մի քանի անգամ հարց է տալիս ինձ մեջբերելով` իրականում հարցնելով մի բան, որը ես կամ չեմ ասել (ինչու մրցույթ չի եղել), կամ էլ ասել եմ, բայց ոչ Ավետիքի վերաբերյալ (թայֆականություն)։

Ինչեւէ, չնայած արդեն ինչ-որ նյութեր ներկայացվել են տարբեր հանրային, այդ թվում եւ իրավապահ մարմինների, սակայն փորձեմ «ճեղքել» Հանրային հեռուստաընկերության մեդիա պատնեշն ու ներկայացնեմ մի քանի հետաքրքիր փաստ։

Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր` Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում (հարցազրույցում խոսքը մի քանիսի մասին է)։ Ենթադրում եմ, որ, ամենայն հավանականությամբ, Զարեհը չունի նախագծման իրավունք ԱՄՆ-ում, բայց ամեն դեպքում ընդունում ենք կայքի տվյալները։ Ավետիքը Հայաստան է եկել 2018-ի մայիսին կամ հունիսին եւ նշանակվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ, իսկ աշխատանքից ազատվել է 2019-ի սկզբին` անմիջապես նշանակվելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակվելու պատճառով նույն կայքի առաջին էջում (չհիշեցնեմ` ում հորդորով) նշված է, որ այսուհետ Eloyan Architects-ը պատվերներ չի ընդունում Հայաստանում։ Սա գրեցի, քանի որ կարծում եմ` ապագայում դեռ պետք կգա, որը վկայում է` շահերի բախման մասով, ամեն դեպքում, կան ինչ-որ պատկերացումներ։

2019 թվականի մայիսին Հայաստանում գրանցվում է նույն անունով կազմակերպություն, այս անգամ եղբոր` Զարեհ Էլոյանի անունով, իհարկե, այն կարող է լինել զոքանչի կամ վարորդի անունով։

Այս կարճ ընթացքում նորաստեղծ ընկերությանը պատվիրակվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն նախագծերից, իսկ այս պահին իրականացվող ամենախոշոր նախագիծը՝ շվեյցարահայ Վարդան Սիրմաքեշի կողմից իրականացվող ավելի քանի 60 հա տարածքով նոր քաղաք Աբովյան քաղաքի հարեւանությամբ։ Ի դեպ, թե սա, թե Սիրմաքեշի մի շարք ներդրումային ծրագրեր համակարգում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

Համաձայն օդում կախված լուրերի` Eloyan Architects-ն այժմ ներգրավված է նաեւ նոր ֆուտբոլային ստադիոնի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի թաղամասի եւ մի շարք այլ նախագծերում (հատուկ Պետրոսի համար նշեմ` որպես նախագծող, այլ ոչ որպես ֆինանսական ներդրող)։ Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որն ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017-ի վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չի, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով, կարծում եմ, կկարողանանք հանգիստ լինել (ավելին` ներողություն խնդրել), բայց, միեւնույնն է, մնում է այն հարցը, թե ինչպես է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի։

Ինչ վերաբերում է աշխատողների քանակին, ապա օգոստոս ամսին կազմակերպությունն ունեցել է ութ աշխատող (Էլոյանն ասում է` չորս), որի մեջ ենթադրաբար չի մտնում ինքը՝ Ավետիք Էլոյանը ու բազմաթիվ այլ outsource մասնագետներ։

Ամենահետաքրքիրն այն է, որ 2019 թվականի հուլիսին, համաձայն քաղաքաշինության կոմիտեի կայքի, Հայաստանի Eloyan Architects-ը չուներ նախագծման լիցենզիա, իսկ ինչքան ինձ է հայտնի` Ավետիք Էլոյանն անձամբ նախագծման արտոնագիր ստացել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին, ինձ հետ միասին։ Այսինքն, եթե այլ փաստեր չեն ներկայացվում, ապա կարող ենք պնդել, որ ինչ-որ մեկը Eloyan Architects-ից զբաղվել է անօրինական նախագծային գործունեությամբ։ Բայց սա էլ թողնենք ապագային։

Հարցազրույցի մյուս մասերում եւս հնչել են մտքեր, որոնց ես դեռ կանդրադառնամ։

Ի դեպ, Ավետիքին առաջարկում եմ ապագայում չնշի մեր նախկին ջերմ հարաբերությունների մասին, քանի որ դեռ մինչ այս պահը ես բարձրաձայնում եմ միայն բաց ու շատերին հայտնի փաստերը, իսկ եթե ես սկսեմ նաեւ հանրայնացնել իմ եւ իր «ջերմ» խոսակցություններն ու հորդորները, ինչպես նաեւ այլոց հետ խոսակցություններն ու որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար հրապարակման ենթակա տեղեկությունները, ապա իր վիճակը շատ ավելի ծանր կլինի։ Կարծում եմ` նա դեռ շանս ունի ուղղակի հրաժարական տալով ներկա պաշտոնից շարունակել աշխատել որպես սովորական շարքային ճարտարապետ։ Դրանով նա միայն օգնած կլինի Տիգրան Ավինյանին, քանի որ իր անպատասխանատու պահվածքի համար, վերջիվերջո, Ավինյանն է հարվածի տակ հայտնվում։

Դեռեւս այսքանը, սպասեք ավելին…»,-գրել է Սարհատ Պետրոսյանը:

https://www.facebook.com/sarhat/posts/10162794228710106

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում