Friday, 01 12 2023
Դոնի Ռոստովի խոշորագույն շուկայում հրդեհ է բռնկվել
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
ՑԱԽԱԼ–ը վերսկսել է ռազմական գործողությունները
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
«Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին»․ Տիգրան Ավինյան

Կողմնակից էի կոշտ բարեվարքությանը, բայց իշխանությունը գնաց մեղմ ճանապարհով. ԲԴԽ անդամ

Դատական համակարգի քննարկումներն այսօր սուր կիզակետում են։ Թեմաների շուրջ զրույցի համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանին։

Անկա՞խ է այսօր դատական համակարգը․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը պատասխանեց․ «Դատական համակարգի անկախությունը մենք պետք է բաժանենք մի քանի բաղադրիչների։ Նախ և առաջ, ո՞ւմից է անկախ՝ պետությունից, հասարակությունից, հասարակական կարծիքներից, օրենքից։ Պետք է նշեմ՝ ներկա պահին, գրեթե վստահությամբ ասում եմ, որ պետությունից դատական համակարգն անկախ է։ Այսինքն՝ պետության կողմից ճնշում դատական համակարգի վրա չի նկատվում։ Նկատի ունեմ այն ճնշումը, որն ունեինք նախկինում։ Ճնշում հասարակության կողմից, իհարկե, կա, կախվածություն հասարակական կարծիքից, ակնհայտ է, որ կա՝ դատավորներ կան, որոնք կարևորում են հասարակության կարծիքը, ինչը մի կողմից հասկանալի է՝ մարդկային առումով, բայց զուտ դատական տեսանկյունից ընդունելի չէ։ Այսինքն՝ դատավորը միշտ պետք է ճնշում զգա իր խղճի առջև, և նա պետք է ճնշված լինի օրենքից ու օրենքի ուժով գործի։

Ճնշում տարբեր դատավարությունների մասնակիցների կողմից, կողմերի կողմից, իհարկե, մենք տեսնում ենք, որ կա։ Այսինքն՝ փորձեր են կատարվում տարբեր կերպով ներազդել դատավորների վրա։ Շատ հաճախ այն լինում է հանրային ձևով, մամուլի միջոցով, սոցիալական ցանցերով։ Իրականում այդ ճնշումը կա և այն նկատելի է։ Շատերը կարող են պնդել, որ ճնշում կա նաև պետության կողմից, քանի որ պետությունը որոշակի հարցերով փորձում է ցույց տալ, թե ինքն ինչ լուծումներ է ուզում, կամ որոշումներ է ուզում։ Բայց, ամեն դեպքում, նշեմ, որ ճնշում ասելով՝ ես հասկանում եմ մի այնպիսի վիճակ, երբ դատավորն այդ ճնշման արդյունքում կայացնում է դատական ակտ, որը չի բխում օրենքի պահանջից։ Այսինքն՝ ճնշում միշտ լինելու է, բայց դատավորը պետք է լինի այնքան անկախ, որ չենթարկվի որևէ ճնշման, և ցանկացած դատական ակտ կայացնելիս վստահ լինի, որ ինքը գործում է իր խղճի հիման վրա և օրենքի հիման վրա»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում