Նոյեմբերի 11-ին Թուրքիան սկսել է արտաքսել օտարերկրացի ահաբեկիչներին: Այսպես, իրավաբանական ընթացակարգերն ավարտելուց հետո այս երկրից վտարվել է ԱՄՆ-ից սերված ահաբեկիչը: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ՆԳ նախարարությանը:
Բացի այդ, փաստաթղթեր են պատրաստվում Գերմանիայից սերված ահաբեկչի արտաքսելու համար: Երկու օրվա ընթացքում Դանիա կվտարվի ևս մեկ ահաբեկիչ:
Այսպիսով, Թուրքիայից մեկ օրում արտաքսելու են երեք օտարերկրացի ահաբեկչի: Նոյեմբերի 14-ին պլանավորվում է վտարել Գերմանիայից սերված յոթ ծայրահեղականների, որոնք պահվում են հատուկ կենտրոններում:
Այն մասին, որ Թուրքիան նոյեմբերի 11-ին սկսելու է «Իսլամական պետության» ահաբեկիչների արտահանձնումն այն երկրներին, որտեղից նրանք սերված են, նոյեմբերի 8-ին հայտնել էր գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին:
Անցյալ շաբաթ ավելի վաղ Սոյլուն նախազգուշացրել էր, որ Թուրքիան ԻՊ-ի գերի վերցված զինյալներին հետ կուղարկի Եվրոպա, այն վայրեր, որտեղից նրանք ժամանել են Մերձավոր Արևելք։