Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610

Նոր Հաճնում մարզահրապարակի բացմամբ Կոնվերս Բանկը ավարտել է առողջ ապրելակերպի խրախուսման մասշտաբային ծրագիրը

Նոյեմբերի 8-ին Նոր Հաճնում կայացել է Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ կառուցված պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, Կոնվերս Բանկի և StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայից ներկայացուցիչներ, Նոր Հաճնի բնակիչներ:

Հայաստանում և Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների շինարարության նախագիծը մեկնարկել էր նախորդ տարի՝ Կոնվերս Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Արդյունքում, մարզահրապարակներ են կառուցվել Բանկի գործընկեր 5 համայնքում՝ Երևանում, Շուշիում, Գյումրիում, Մեծամորում և Նոր Հաճնում: Նախագծի ընդհանուր արժեքը մոտ 24 մլն դրամ է:

«Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացմամբ մենք ավարտում ենք առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված նախագիծը: Դրա իրականացմամբ ՀՀ և Արցախի 5 համայնքի բնակիչներ ստացան առողջ ապրելակերպ վարելու, սպորտով զբաղվելու նոր հնարավորություններ:

Մարզահրապարակները կառուցված են միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Նախատեսված լինելով ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ սկսնակների համար, դրանք կարճ ժամանակահատվածում դարձել են համայնքների բնակիչների առօրյայի անբաժանելի մասը»,- իր խոսքում ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը:

Կոտայքի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ողջունելով միջացառման մասնակիցներին, կարևորել է մասնավոր հատվածի դերը համայնքների զարգացման հարցում:

«Սա առաջին պրոֆեսիոնալ մարզահրապարակն է Կոտայքի մարզում: Նման նախագծերի իրականացումը գործընկեր համայնքների նկատմամբ տնտեսվարողների պատասխանատու վերաբերմունքի լավագույն դրսևորումներից, ինչպես նաև համայնքներում առողջ ապրելակերպի խրախուսման լավագույն եղանակներից է»,- ասել է նա:

«Պրոֆեսիոնալ մարզահրապարակները աշխարհում համարվում են առողջ ապրելակերպի խրախուսման լավագույն եղանակներից մեկը: Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկին Հայաստանում այս նոր մշակույթի ներդրմանն աջակցելու համար: Վստահ ենք, որ Նոր Հաճնում , ինչպես և մյուս չորս բնակավայրում, այս մարզահրապարակները կդառնան երիտասարդի սերնդի ժամանցի նախընտրելի վայրերից մեկը»,- նշել է StreetWorkOut հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը:

Մարզահրապարակի բացման արարողությունը ավարտվել է Հայաստանի StreetWorkOut-ի հավաքականի ցուցադրական ելույթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում