Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խաշմանյանը՝ առանց կես թիմի. Ինչ կտան փոփոխությունները մեր հավաքականին …

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

Տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Սարգիս Ադամյանը և Կառլեն Մկրտչյանը։ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։ Փաստորեն, Հունաստանի դեմ խաղին ընդառաջ՝ բացեր կան մեր հավաքականի բոլոր օղակներում:

Տևական դադարից հետո կրկին ազգային հավաքական է հրավիրվել մեր ամենափորձառու դարպասապահը՝ Գևորգ Կասպարովը: Հայաստանի հավաքականի վերջին մի քանի մարզիչները անհասկանալի պատճառներով Կասպարովին չէին հրավիրում՝ նախապատվությունը տալով կարգով ավելի ցածր դարպասապահների: Կարծում ենք՝ պարզ է, որ Աբրահամ Խաշմանյանը մտահոգված է դարպասապահի հարցով և, հրավիրելով 39-ամյա Կասպարովին, թեկուզ ժամանակավոր, բայց փորձել է լուծում գտնել:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի և Լիխտենշտեյնի հետ վճռորոշ հանդիպումներում դարպասապահ Արամ Հայրապետյանը խայտառակ սխալներ էր թույլ տվել՝ էապես նպաստելով ձախողմանը: Կարծում ենք՝ ճիշտ կլինի նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում հենց Գևորգ Կասպարովին ընդգրկել:

Տևական դադարից հետո հավաքական է հրավիրվել նաև Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Վերջինիս ազգային թիմում չէր տեսնում նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Հարցազրույցներից մեկում էլ Սարկիսովը հայտարարել էր, որ զարմացած է հավաքական չհրավիրվելու փաստով: Սարգիս Ադամյանի բացակայության պայմաններում Սարկիսովին հրավիրելը, կարծում ենք, ճիշտ որոշում է: Այս ֆուտբոլիստը հատկապես հաջող է խաղում փոխարինման դուրս գալուց և բազմիցս աչքի է ընկել մեր հավաքականի կազմում:

Բացի Կասպարովից և Սարկիսովից՝ կրկին հավաքական են հրավիրվել նաև Արմեն Մանուչարյանը, Արտյոմ Սիմոնյանը՝ «Փյունիկից», և Գեղամ Հարությունյանը՝ «Գանձասար-Կապանից»: Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Արթուր Դանիելյանը: Զգացվում է, որ Խաշմանյանը մտադիր է փոփոխություններ մտցնել հավաքականում, ինչը ողջունելի է: Ամեն դեպքում այս պահին դժվար է ասել՝ ինչ կտան այդ փոփոխությունները հավաքականին: Չմոռանանք, որ 4 առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով հավաքականում չեն:

Հունաստանի խաղին չի մասնակցի նաև Հարոյանը: Ու փաստարեն, առաջիկա հանդիպմանը ընդառաջ՝ Խաշմանյանը զրկվել է կես թիմից: 5 առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը չի կարող լուրջ ազդեցություն չունենալ խաղի որակի և արդյունքի վրա:

Մրցաշարային առումով Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումները այնքան էլ կարևոր չեն, քանզի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու հույսեր չունենք: Անկախ մրցաշարային դիրքից, սակայն, հանդիպումը պաշտոնական է, և բոլորն ակնկալում են հաղթանակ:

Առաջիկա հանդիպումները լավ առիթ են, այսպես ասած, մոտիկից ծանոթանալու Խաշմանյանի մասնագիտական որակներին ազգային հավաքականի հարթության վրա: Երբ թիմը զրկվում է առաջատարներից, իր կարևոր խոսքը պետք է ասի գլխավոր մարզիչը՝ փորձելով լրացնել բացերը: Հայաստանի հավաքականի նախորդ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին չհաջողվեց լրացնել Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի և Կառնել Մկրտչյանի բացը: Հերթը Խաշմանյանինն է:

Հայկական տարբեր թիմերում Խաշմանյանին հաջողվել է կարճ ժամանակում լուրջ քայլեր կատարել և արդյունք ցույց տալ: Չմոռանանք, որ Խաշմանյանը գլխավորել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մասնավորապես 2013/2014 թվականներին մեր երկրորդ հավաքականը Խաշմանյանի գլխավորությամբ անցկացրել է 6 հանդիպում, որոնցից 4-ում ցույց է տվել դրական արդյունք: Հենց նորամուտի խաղում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով առավելության էր հասել Բելառուսի նկատմամբ: Հենց առաջին հանդիպմանը Խաշմանյանի կատարած դրական փոփոխություններն ակնհայտ էին:

Պետք է դրական գնահատել նաև Խաշմանյանի աշխատանքը Հայաստանի Մ-19 հավաքականում: 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լիտվային 1:0 հաշվով զիջելուց հետո Հայաստանի հավաքականը նույն հաշվով առավելության էր հասել Լեհաստանի բավական ուժեղ ընտրանու նկատմամբ և ոչ-ոքի՝ 1:1 խաղացել Ռումինիայի հետ: Վիճակագրական այս տվյալներն ապացույցն են նրա, որ հավաքականների մակարդակով Խաշմանյանին հաջողվել է արդյունք ցույց տալ:

Լիահույս ենք, որ 52-ամյա մասնագետը հաջողության կհասնի նաև մեր ազգային հավաքականում: Հիշեցնենք, որ ընտրական այս շրջափուլում Հայաստանի հավաքականը Հունաստանի հետ մրցել է Աթենքում և առավելության հասել 3:2 հաշվով: Անկախ ամեն ինչից՝ երևանյան խաղում մեզ համար բավարար արդյունք կլինի միայն հաղթանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում