Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Չենք աշխատում այնպես, որ հրաժարականի հարց բարձրացվի. Մարզպետը՝ վարչապետի շրջայցի ու դիտողությունների մասին

Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, 25 րոպե շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եղեգնաձորի փողոցներով շրջելով, այդպես էլ չկարողացավ ցույց տալ, թե սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ինչ աշխատանք է կատարվել, և ինչու է կատարված աշխատանքն էլ այդքան անորակ։ Վարչապետը ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու է բակային ասֆալտապատումն այդքան անորակ, ով է կատարել, որ ընկերությունը, և ինչու աշխատանքը չի հասցրել ավարտին։ «Տպավորություն է, թե ասֆալտ է դուրս գրված, ոչ թե ասֆալտապատում է իրականացվել։ Գլխառադ է արված՝ հին, բարի ժամանակների նման»,- ի պատասխան քաղաքապետի դիտարկումներին, թե աշխատանքները դեռ չեն ավարտվել, ասաց վարչապետը։

Անորակ ասֆալտապատման աշխատանքները նայելուց հետո Եղեգնաձորի քաղաքապետը վարչապետին ներկայացրեց նաև քաղաքի փողոցներից մեկի լուսավորության ապահովման աշխատանքները, սակայն դրանք ևս վարչապետ Փաշինյանին դուր չեկան: Վերջինս, դիմելով Պապիկյանին, նշեց, թե իրենք էլ գլուխ են գովում, որ համայնքային աշխատանքներ են իրականացնում, մինչդեռ սուբվենցիոն ծրագրերը լավ չեն կատարվել: Վարչապետը դժգոհեց քաղաքապետի աշխատանքից՝ նշելով, որ պետք է ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: «Լավ չի, հեչ լավ չի»,- ասաց նա: Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցի հետ կապված նաև գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում. «Եղեգնաձորի այս լուսավորության ծրագրի իրականացման մասով համարյա ոչ մի բան արված չի, քաղաքապետն ասում է՝ դժվար մասը արել ենք: Հումորով քաղաքապետ։ Մնում է պարզենք «դժվար մաս» ասելով ինչ նկատի ուներ»,- հեգնել է վարչապետը։

Եղեգնաձորի քաղաքապետը, ով շրջայցի ժամանակ ակնհայտ ջղաձգվել էր վարչապետի հարցերին ու դիտարկումներին պատասխանել չկարողանալու պատճառով, այսօր անհասանելի էր։

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանն էլ, ով նույնպես մասնակցում էր շրջայցին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցություն է անցկացնում քաղաքապետի, աշխատակիցների, շինարարների և այլ պատասխանատուների հետ՝ հասկանալու համար, թե որն է խնդիրը, ով է թերացել, ինչում է թերացել։ «Ընդհանուր պատկեր ունենալու համար բազմաբնույթ աշխատանքներ եմ իրականացնում։ Այս պահին չեմ կարող ասել՝ ով է մեղավոր, ով է անմեղ։

Պետք է ուսումնասիրություն կատարվի և՛ փաստաթղթային, և՛ իրավական, և ընդհանուր կհասկանանք, թե որտեղ ով է թերացել, թերացումն ինչ բնույթի է եղել, և դրա հետևանքը ինչ է լինելու»,- ասաց Գրիգորյանը։

Մարզպետը համակարծիք է վարչապետի դիտարկումների, քննադատության հետ, քանի որ արձանագրվել է այն, ինչ իրականում կա: «Այդ կարծիքը չէր ձևավորվել օդի մեջ։ Այլ օբյեկտիվորեն գնացել ենք, ինչ եղել է, տեսել ենք, արձանագրել ենք։ Այնտեղ այլ կարծիք չէր կարող լինել։ Վարչապետի կարծիքը ձևավորվել էր տեղում իրավիճակին ծանոթանալու արդյունքում։ Հետագայում բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը, մնացած աշխատանքները ցույց կտան՝ ով էր պատասխանատու այդ ամենի համար»,- նկատեց մարզպետը։

Մեր դիտարկմանը՝ քանի որ բարեկարգման այդ աշխատանքները կատարվել էին կառավարության համաֆինանսավորմամբ և ըստ էության թերի էին կատարվել, դա նշանակում է, որ այդ աշխատանքների համար հատկացված գումարները յուրացվե՞լ են, Գրիգորյանը պատասխանեց, որ բարեկարգման աշխատանքներով զբաղվողներին, ընկերություններին դեռ չեն վճարել, քանի որ աշխատանքները դեռ չեն ընդունել: «Նախ՝ մենք չենք վճարում, այլ համայնքն է վճարում, բայց ես գիտեմ, որ որևէ վճարում չի եղել, քանի որ ընդունման-հանձնման ակտով աշխատանքը չի ընդունվել»,- ասաց մարզպետը։

Եղեգնաձորում կատարված անբավարար բարեկարգման աշխատանքներին նորանշանակ մարզպետը մասնակի հասցրել էր ծանոթանալ։ Ասաց, որ եթե ավելի վաղ հասցրած լիներ ծանոթանալ վիճակին, վարչապետի այցի ժամանակ «այդ ընթացքը չէր կարող լինել»։

Քաղաքապետը շարունակելո՞ւ է պաշտոնավարել՝ հարցրինք: «Իր հետ կապված որևէ հետևանք լինելու է, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց որ գործողություններ լինելու են իրավական բնույթի, որպեսզի հասկանանք, թե ով որտեղ, ինչում է թերացել, և դրանից հետևանքներ լինելու են, ապա՝ այո։ Այստեղ անձնական բնույթի հարցեր չեն լինելու, անձի հարց չի դրվելու, հասկանալու ենք, թե աշխատանքում ով է թերացել, և դա ինչ հետևանք կարող է ունենալ։ Իսկ ընդհանուր առմամբ մենք չենք աշխատում այնպես, որ հրաժարականի հարց բարձրացվի, մենք աշխատում ենք այնպես, որ մարդիկ հասկանան, որ պետության մեկ դրամը չի կարող, բացի պետության կարիքներից, այլ տեղ գնալ, այլ բանի վրա ծախսվել»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ որպես նորանշանակ մարզպետ վարչապետի՝ մարզ կատարած այցից հետևություններ է արել, որ այսուհետ պետության պատվերը, պետության քաղաքականությունն իրականացվի բարձր մակարդակով, որի համար պետք է հետևողական լինել ամեն պահի:

«Այսուհետ պետք է ավելի հետևողական լինենք, որը նաև մեր երկրի, մեր վարչապետի դիրքորոշումն է։ Պետք է հետևողական լինենք, պարբերաբար մեր աչքով տեսնենք կատարվող աշխատանքը, որը ցանկացած ոլորտում կբերի բարձր արդյունքի»,- եզրափակեց Վայոց ձորի մարզպետը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում