Friday, 22 01 2021
Friday, 22 01 2021
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու ԱՄՆ դեսպանը նախանշել են պաշտպանական համագործակցության հետագա ծրագրերը
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան
Նոր քաղաքականություն, նոր շեշտադրումներ․ ԱՄՆ դեսպանի հոդվածի հրապարակման օրը պատահական չէր
Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը
«Վամպիրի» դին են գտել, Գասպարյանը կաթված է ստացել, ԱԺ-ն քվեարկել է․ օրվա լուրերն՝ ամփոփ
19:40
Կուբայում սահմանափակել են էքսկուրսիաները օտարերկրյա զբոսաշրջիկների համար
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամները հանդիպել են ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության դեսպանի ժամանակավոր հավատարմատարի հետ
Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ պահանջում են իրենց հասանելիք գումարը
19:20
Եվս չորս երկրներում կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» մանրէահիմք են հայտնաբերել
Իհարկե, Շուշին հայկական է․ Արարատ Միրզոյան
Տեղի է ունեցել շաքարավազի իրացման մանրածախ գնի բարձրացում
Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամի պաշտոնում
Ուղիղ․ Հայտնի են ԲԴԽ նոր անդամները․ քվեարկության արդյունքների ամփոփում
19:00
Հանրապետականները ծրագրում են Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսել փետրվարին
Ժողովուրդն ինքն է արժևորել Առնո Բաբաջանյանի վաստակը. ԿԳՄՍ նախարար
Հանդիպում-քննարկում շրջակա միջավայրի նախարարի մոտ
Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպանի հետ
Եվրոպական քաղաքակրթությունը պարտվում է թուրքական քաղաքականությանը
18:42
Ռիո դե Ժանեյրոյում չեղարկել են 2021 թվականի կառնավալը
18:33
Զիդանը վարակվել է կորոնավիրուսով
ԿԲ-ն՝ Ֆինքայի կողմից վերադարձման ենթակա գումարների մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան
Հունվարի 24-27-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Թուրքիան և Ադրբեջանն ունեն մի նպատակ` վերացնել Հայաստանը․ փորձելու են հասնել իրենց նպատակին
Իսաբեկյան․ Շուշիում թաքուն ցուցադրված «Սումգայիթ» կտավը կարելի է ենթադրել՝ ինչ հաճույքով է ոչնչացվել
2.5 տարվա ընթացքում արդարադատության գնացքը գնացել է հետ՝ դեպի Քոչարյանի ժամանակներ. Բաբաջանյան
18:10
ԻՊ խմբավորումը ստանձնել է Բաղդադում կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունը
Այսօր մենք խնդիր ունենք դատական իշխանությունը փոխել կոշտ մեթոդներով. Նազելի Բաղդասարյան
«Վերադարձ Սոլոզը» հայ հանդիսատեսին ներկայացվում է ավելի շուտ, քան ֆրանսիացիներին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Վարչապետն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին

Վանոն գնաց սխալ ճանապարհով «օրենքով գողերի» ինստիտուտը վերացնելու գործում

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել կառավարության ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց նախագիծը, ըստ որի՝ քրեական աշխարհին հարելը քրեականացվում է: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանին:

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս նախագիծը միանգամից չի լուծի բոլոր խնդիրները. «Սա կարելի է գնահատել որպես առաջին քայլ՝ ուղղված հիմնախնդրի աստիճանաբար լուծմանը»:

Նրա խոսքով՝ քրեական ենթամշակույթի համակարգը խիստ ցանցային սկզբունքով է գործում և այդ ցանցային սկզբունքով էլ տարածում է այդ ենթամշակույթը՝ հատկապես տղաների միջավայրում. «Դրա ամենաբացասական կողմն այն է, որ տղաների մեջ ձևավորում է ուրիշին ճնշելու, ուրիշին ստորացնելու, ուրիշի նկատմամբ բռնություն գործադրելու միջոցով ինքնահաստատման մեթոդը, և բոլոր արժեքային մոտեցումները, վարքագիծը կարգավորող նորմերը հարմարեցված են այդ խնդրին: Եվ դեռահասների միջավայրում խիստ հիերարխիկ են դառնում հարաբերությունները, ինչը թափանցել է նաև դպրոց ու այլ կրթական հաստատություններ, և տղայի համար ծաղրանքի առարկա են դառնում նրա լավ սովորելը, պարկեշտ ու կիրթ լինելը, զիջողամիտ և հանդուրժող լինելը: Այդ աշխարհի պատկերացումների համաձայն՝ սրանք ոչ տղամարդկային են հատկանիշներ են, համարում են նույնիսկ կանացի»:

Ինչպես նշեց Աղասի Թադևոսյանը՝ այս ենթամշակույթի պատճառով աշխարհի մակարդակով մեր հասարակության մրցունակությունը՝ և՛ տնտեսական առումով, և՛ կրթական ու այլ առումներով, բավականին լուրջ անկում է ունենում, որովհետև տղաները ծաղրի առարկա են դառնում իրենց ծաղկման շրջանում. «Երբ նա պետք է դրսևորվի որպես ստեղծագործ անհատ, որը պետք է դառնա կա՛մ գիտնական, կա՛մ ծրագրավորող, կա՛մ ինժեներ, կա՛մ թեկուզ կոշկակար. ահա այդ տարիքում նրա մեջ կոտրում են ողջ ստեղծագործականությունը՝ համարելով դա տղամարդուն ոչ հարիր»:

Այդ ենթամշակույթի մյուս բացասական կողմն այն է, որ նա մարդուն դաստիարակում է որպես հասարակությանը հակադրվող, հակահասարակական էակ, և գովելի է համարվում նրա հակահասարակական վարքագիծը՝ ընդգծեց մշակութային մարդաբանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում