Thursday, 25 04 2024
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել

Սերժ Սարգսյանը պետք է հլու-հնազանդ և սուս արած սպասի իր հերթին. լոթիացել է, որ ի՞նչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Պարոն Շիրխանյան, Հոկտեմբերի 27-ի 20-րդ տարելիցից հետո ակտիվացել են գործը նորից վերաբացելու հետ կապված հանրայինքաղաքական քննարկումները։ Մի կողմից՝ շատերը, այդ թվում՝ զոհերի հարազատները, կարծում են, որ դատավարությունը ոչ մի հարցի պատասխան չի տվել, մյուս կողմից էլ՝ կա մտահոգություն, որ Հայաստանում այժմյան պայմաններում գործի վերաբացումը դառնալու է քաղաքական շահարկման առարկա, և նորից մինչև վերջ գնալ հնարավոր չի լինի։ Ի՞նչ կարծիք ունեք այդ դիտարկումների մասին։

– Խնդիրը հարազատների մոտ կուտակված հարցերին պատասխանելու կամ շահարկումներից զգուշանալու մեջ չի։ Խնդիրը ամբողջ հայությանը կայացող կամ չկայացող պետությունը ներկայացնելու մեջ է։ Խնդիրը 27-ի բեռից, ճիրաններից, հետևանքներից ազատվելու պետության վճռականությունը ցույց տալու մեջ է։ Իսկ որո՞նք են 27-ի՝ երկրի զարգացումը տապալող հետևանքները.

  1. Այսօրվա հարուստների 99 տոկոսը, քանզի կայացել են կեղծիքի, կողոպուտի, խաբեության, ստորաքարշության միջոցով։
  2. Արդարադատությունից անսահման հեռավորության վրա կառուցված դատաիրավական համակարգը։
  3. Կեղծված Սահմանադրությունը և «ընտրյալներին» սպասարկող օրենսդրական դաշտը։
  4. Բոլոր ոլորտներում գեներալական ուսադիրներով ողողված փուչիկ-մարդկանց բազմությունը։
  5. Ազգային միասնության հիմքերը կրծող, խարխլող աղանդների, կեղծ բարեպաշտների դաշտը։
  6. Օրինականացված աղքատության, մուրացկանության, անհավասարության դաշտը։
  7. Երկրում ապրելու անհեռանկարայնության պարտադրված համոզմունքը։
  8. Կեղծ «եվրոպայացման», «շուկայացման» տակ քողարկված հասարակության շարունակական այլասերումը և նվաստացումը։
  9. Ազգային արժեհամակարգի շարունակական մերժումը, օրակարգից հանումը։

Ցավալի է, բայց այս թվարկումը երկար շարունակվող է։ Խնդիրը այս բոլորին վերջ դնելու պետության վճռականությունը ցույց տալու և ժողովրդի հավատը իշխանության հանդեպ վերականգնելու մեջ է։

Ո՞վ է շահարկելու։ Սերժառոբերտական ռեժիմից մնացած թափթփուկնե՞րը, ովքեր հրճվում են իրենց համար ստեղծված «ջերմոցային պայմաններո՞վ»։

Նրա՞նք պետք է շահարկեն, ում ներկայությունը Հայաստանում ամբողջ հայության ատելությունն է առաջացնում։ Մի՞թե Սերժի հրաժարականին հաջորդած օրերին ամբողջ հայությունը նրանց գործի և էության գնահատականը չտվեց և դատավճիռը չկայացրեց։

27-ը ազգային մեծագույն դավաճանությունն է, Հայոց պետականության դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունն է, և նրա պատվիրատուների բացահայտման պահանջ-հրամայականը մտահոգությո՞ւն է առաջացնում։ Եթե այդպես է, այդ մտահոգությունը ինքն է դառնում մտահոգության խնդիր։ Մի՞թե դեգրադացումը այդքան խորացել է։

Օրեր առաջ կարճ ճեպազրույցում երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը, անդրադառնալով իր ձերբակալման հնարավորությանը, նշել էր՝ եթե իրեն ձերբակալելով Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը կբացահայտվեն, ապա թող ձերբակալեն։ Այս հայտարարությունից կարելի՞ է ենթադրել, որ նա, ի տարբերություն Քոչարյանի, կարծում է, որ Հոկտեմբերի 27-ի հետ կապված կան չբացահայտված հանգամանքներ։

– Իհարկե, հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի պատասխանների, ցուցմունքների պահանջատերն է և վաղ թե ուշ դրան հասնելու է՝ անկախ իր ցանկությունից։ Նա շատ լավ գիտի, թե 27-ի, մարտի 1-ի ի՞նչ հանգամանքների, փաստերի բացահայտումներ են իր և Ռոբերտի կողմից վիժեցվել, արգելվել, թե ի՞նչ  ջանքեր են գործադրվել 27-ի գործը «ուչաստկովիի» շրջանակներում տեղավորելու, դատավարությունը թատերական ներկայացում դարձնելու համար։  Նա պետք է հարյուրավոր հարցերի պատասխանի 27-ի և մարտի 1-ի մասերով՝ որպես գլխավոր դերակատարներից մեկը, և ավելի շատ հարցերի պատասխանի իր հայաստանաավեր կառավարման 10 տարիների համար։ Լոթիացել է, որ ի՞նչ։ Երկիրը գնում է իր և Ռոբերտի կողմից ոչնչացված արդարության վերականգնման, իրենց թողած ավերակներից երկիր կառուցելու ճանապարհով։ Պետք է հլու-հնազանդ և սուս արած սպասի իր հերթին։

Հանրային խորհրդի նախագահ  Վազգեն Մանուկյանն է իր վերջին ասուլիսում պնդել, որ գործը բացահայտված է։ Քաղաքական գործիչները հիշեցնում են, որ վերջինս հովանավորել է  Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը։ Այս կապը պատահակա՞ն կհամարեքչբացահայտման ի՞նչ շահագրգռվածություն կարող է ունենալ Վ. Մանուկյանը։

– 27-ի դավադիր ոճրագործությունը փակել է Հայաստանի զարգացման, առողջացման, հզորացման ճանապարհները։ Այդ վիճակը պահպանվելու է, քանի դեռ բացահայտված և կալանավորված չեն նրա պատվիրատուները։ 20 տարիները լցված են այս աքսիոմատիկ ճշմարտության ապացույցներով։ Ընդդիմացողների մոտիվները, կեցվածքը ընդամենը հուսահատ վիճակի ցուցադրումներ են։

Այլ բան է Վազգեն Մանուկյանը։ Նա լուրջ ավանդ ունի Հայաստանի անկախացման, բանակի կայացման գործում։ Ինձ համար ցավալի, անընդունելի  և դատապարտելի է նրա կապերի, շփումների ի հայտ գալը ազգի դավաճանների հետ։

Դուք մեզ հետ զրույցում նշել եք, որ ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ գործակալ։ Վերջինս նաև դիմել էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Ի՞նչ կարող է այսօր ասել Նաիրի Հունանյանը, կամ արդյոք գործի բացահայտման բանալին նրա խոսե՞լն է։

– Դրանք արժեքավոր կլինեին 20 տարի առաջ, եթե նա ասեր, թե ո՞վ է իրեն խոստացել վարչապետի պաշտոնը՝ Սպարապետի և Ազգի առաջնորդի սպանության դիմաց, իսկ այսօր պետք է ունենալ ընդամենը որակյալ և անկաշառ քննչական խումբ, և պատվիրատուները կբացահայտվեն շատ արագ, և Հայաստանը, հայությունը կազատվի 27-ի կապանքներից ու Հայաստանը կործանող հետևանքներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում