Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Երևանյան 290 բազմաբնակարան շենքերում կիրականացվեն էներգախնայողության աշխատանքներ

Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում էներգախնայողության ոլորտում առաջնային դիրքերում է:

Այս մասին մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը՝ ներկայացնելով էներգախնայողության միջազգային օրվա խորհուրդը, այդ ոլորտում արված աշխատանքը:

«Նոյեմբերի 11-ի՝ էներգախնայողության միջազգային օրվա խորհուրդն այն է, որ քաղաքացիներին հասցնենք էներգախնայող սարքավորումներ, նյութեր օգտագործելու գաղափարը: Էներգախնայողությունը համարվում է էներգետիկ անկախության ռազմավարության ուղղություններից մեկը: Էներգախնայողություն՝ չի նշանակում չօգտագործել էլեկտրաէներգիա, այլ նշանակում է կիրառել այնպիսի սարքավորումներ, որոնք ավելի էներգախնայող են: Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է կանխել էներգիայի կորուստները»,-ասաց Կարեն Ասատրյանը:

2004 թվականից Հայաստանն արդեն ունի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենք, որով կարգավորվում է ոլորտը: Այդ օրենքում նշված կետերը ոչ պարտադիր էին, կամավորական բնույթ ունեին, հետևաբար 2016 թվականին կատարվեց փոփոխություն՝ համաձայն որի սահմանվեցին պարտադիր նորմեր: Մասնավորապես, ամրագրվեց, որ բոլոր նոր կառուցվող շենքերը պետք է լինեն ջերմամեկուսացված, օգտագործվեն ջերմամեկուսիչ նյութեր, էներգախնայող սարքավորումներ:

Կարեն Ասատրյանը նշեց նաև, որ Հայաստանում էներգախնայողության պոտենցիալը կազմում է շուրջ 40 տոկոս, ինչը մեծ թիվ է: Խորհրդային տարիներից ստացված ժառանգության արդյունք է, երբ շինարարության ընթացքում էներգախնայողությանը նշանակություն չի տրվել:

«Մեր էներգետիկ բալանսում էներգիայի սպառման զգալի հատվածը՝ 37 տոկոսն ընկնում է բնակչության վրա: Այս հատվածում համապատասխան միջոցառումներով հնարավոր է հասնել մինչև 40 տոկոս էներգախնայողության, որը զգալի օգուտ կարող է բերել ինչպես բնակչությանը, այնպես էլ տնտեսությանը»,- ասաց նա: Հայաստանի կառավարությունն ընդունել է ռազմավարական ծրագիր՝ համաձայն որի, խնայողության հաշվին մինչև 2036 թվականը բնակչության կողմից սպառվող էներգիայի ծավալները 37 տոկոսից կիջեցվեն մինչև 29 տոկոսի: Այս տարիների ընթացքում հիմնադրամն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված էներգախնայողությանն ու վերականգնվող էներգետիկային: 2012 թվականից իրականացվում է ծրագիր հանրային և պետական շենքերում, որի շրջանակում 180 շենքում էներգախնայողության միջոցառումներ են կատարվել: Արդյունքում՝ դպրոցներում, մանկապարտեզներում, գրադարաններում, համալսարաններում, քրեակատարողական հիմնարկներում իրականացված աշխատանքի շնորհիվ կարողացել են հասնել միջինում 50 տոկոս էներգիայի խնայողության:

Նա նշեց, որ բազմաբնակարան շենքերում մեկնարկել է ՄԱԿ զարգացման ծրագրի կողմից իրականացվող մի ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2023 թվականը Երևանում 290 բազմաբնակարան շենքում իրականացնել էներգախնայողության աշխատանքներ: Կկատարվի շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացում։ Նման օրինակներ եղել են, արդյունքները տեսանելի են: Դա նշանակում է էներգիա խնայել ինչպես տարածքը ջեռուցելու, այնպես էլ հովացնելու ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում