Պաշտպանության նախարարությունը բանակում գրանցվող ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով իր հետևություններն անում է, համապատասխան պաշտոնատար անձինք իրենց պատիժը ստանում են, բայց բանակում հնարավոր չէ նման դեպքերից խուսափել: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: