Հոնկոնգի ոստիկանությունը հաստատել Է, որ բողոքողներին ցրելու գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները հրաձգային զենք են կիրառել քաղաքի երեք շրջաններում, որի արդյունքում մեկ մարդ վերքեր Է ստացել: Այդ մասին վկայում Է ոստիկանության հայտարարությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել Էր մի տեսագրություն, որտեղ ցուցադրվում Է, թե ինչպես Է ոստիկանության աշխատակիցը մոտ տարածությունից կրակում բողոքի մասնակցի վրա:
«Հենց առավոտից սկսած արմատական բողոքողները բարիկադներ են կառուցել Հոնկոնգի բազմաթիվ լոկացիներում, նրանք նույնիսկ բարձրությունից ծանր եւ խոշոր առարկաներ են նետել անցանելի մասերի վրա՝ լուրջ վտանգ ստեղծելով ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար: Անկարգությունների մասնակիցները նույնիսկ հրկիզիչ խառնուրդով շշեր են նետել մետրոյին պատկանող օբյեկտներում, վանդալիզմի ակտեր են կատարել համալսարանական հաստատությունների նկատմամբ: Ոստիկանությունը հարկադրված Է եղել զանգվածային անօրինական գործողություններին պատասխանել դրանք ցրելով եւ ձերբակալություններով. ոստիկանական գործողությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցներից մեկը կիրառել Է իր ցուցակային զենքը, որի հետեւանքով մի տղամարդ հրաձգային վերք Է ստացել»,-ասված Է ոստիկանության հայտարարության մեջ: Նաեւ նշվում Է, որ «Շատինի եւ Տունչհունի շրջաններում իրավապահ մարմինների աշխատակիցները գործողությունների ժամանակ պատյանից հանել են իրենց ծառայողական ատրճանակները»:
Դրա հետ մեկտեղ ոստիկանները հերքել են ցանցում հայտնված «լուրերը, որոնք վկայում են, թե ոստիկանության ղեկավարությունը կարգադրել Է օպերատիվ աշխատողներին՝ անհոգ եւ հապճեպորեն օգտագործել զենքը այսօրվա գործողությունների ժամանակ»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: