«Մամուլի հետ սուրճ» հաղորդման նոյեմբերի 11-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ներքաղաքական վերջին իրադարձություններին՝ մասնավորապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ակտիվությանը և նշեց.«Այդ կուսակցությունը իր աշխատանքով հիշեցնում է հասարակական կազմակերպություն ու նորմալ է, որ հասարակական կազմակերպությունը աշխատում է եվրոպական կառույցների հետ, նրանց ֆիանանսերով միջոցառումներ կազմակերպում»։
Ըստ պատգամավորի՝ Սերժ Սարգսյանն ինքն այս պահին ուզում է ձերբակալվել, որպեսզի ներկայանա քաղհալածյալ.«Ես չգիտեմ, այժմ ինչ իրավական պրոցեսներ են ընթանում, բայց եթե լինի այնպիսի իրավիճակ, որ Սերժ Սարգսյանը պետք է ձերբակալվի, դա լինելու է հիմնավոր փաստերի վրա ու թույլ չի տալու, որ նա ներկայանա որպես քաղհալածյալ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում