Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Լավրովի վերջակետը. Մոսկվան հաշտվում է հեղափոխության հետ

Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ՝ երեկ, Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ երկօրյա պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լավրովի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան ժամանելուն պես մասնակցել է Ազգային պատկերասրահում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը: ՌԴ ԱԳ նախարարը կարևորել է հաջորդ տարի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնակատարության անցկացումն ու ընդգծել այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջինն է արձագանքել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառմանը ներկա գտնվելու հրավերին:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը կարևոր նշանակություն ունի, ընդ որում՝ ոչ միայն արտաքին քաղաքականության տեսանկյունից, այլ նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում։

Բանն այն է, որ հեղափոխության հաղթանակից հետո Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցները հետևողականորեն փորձել են թունավորել հայ-ռուսական հարաբերությունները՝ ճգնելով այդ հարաբերություններում գործոն դարձնել Ռոբերտ Քոչարյանին, քերաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերը։ Քոչարյանի վերջին հոդվածը լավագույն ապացույցն է այն բանի, որ նախկին համակարգը զուրկ է կրեատիվ մոտեցումներից, նոր ասելիքից ու ըստ էության «հինգերորդ շարասյան» ձևավորման հայտ է ներկայացնում՝ նպատակ ունենալով Մոսկվայում «սևացնել» Հայաստանի կառավարությանը ու հասնել նրա տապալմանը արտաքին միջամտության հետևանքով։ Անկեղծ չի լինի, եթե չասենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը որոշ դեպքերում տրվել է նախկինների սադրանքներին, սակայն, մեծ հաշվով, պաշտոնական Երևանը կարողացել է հավատարիմ մնալ զուսպ ու հավասարակշիռ քաղաքականությանը, որի նպատակը մի կողմից՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացումն է, մյուս կողմից՝ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի ապահովումը՝ Մոսկվայից միակողմանի կախվածությունը բացառելու նպատակով։

Խոշոր հաշվով՝ հակահեղափոխության մի քանի փորձերը՝ բացահայտ կամ քողարկված, տապալվել են, ու Մոսկվան հարկադրված է հաշվի նստել Հայաստանի հետհեղափոխական իրողությունների հետ, մանավանդ, որ Ռուսաստանում էլ գիտակցել են, որ երկկողմ հարաբերություններում սուբյեկտ պետք է ընկալել ոչ թե կոնկրետ թիմի, այլ հասարակությանը, մանավանդ, որ նրա ձևավորած իշխանությունը հետևողականորեն ձգտում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե հայ-ռուսական հարաբերություններում չկան խնդիրներ. դրանք գոյություն ունեն ու օրակարգում դեռ երկար ժամանակ են մնալու, որովհետև Հայաստանի սուբյեկտության անխուսափելի աճը չի կարող չբախվել Մոսկվայում տիրող կայսերապաշտական տրամադրությունների հետ։ Այսքանով հանդերձ՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչի վկայությունն է երևանյան այցին ընդառաջ՝ Սերգեյ Լավրովի տված հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը։ «Երևանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Լավրովն ըստ էության դրել է վերջակետը՝ փաստելով, որ Մոսկվան հաշտվում է հեղափոխության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում