ԱՄՆ-ն անհանգստացած Է Իրաքում տեղի ունեցող անկարգություններից եւ երկրի իշխանություններին կոչ Է անում անցկացնելու ընտրություններ՝ բռնությունը դադարեցնելու համար: Նոյեմբերի 10-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած Է Իրաքում բողոքավորների, քաղաքացիական ակտիվիստների եւ ԶԼՄ-ների վրա շարունակվող հարձակումներից, ինչպես նաեւ Համացանց մուտքի սահմանափակումներից (…) Չնայած մահացու ելքով բռնությանը եւ Համացանց մուտքի արգելքին, Իրաքի ժողովուրդը հարկադրեց լսել իրեն, ընտրությունների եւ ընտրական բարենորոգումների՝ իր կոչերին: ԱՄՆ-ը միանում Է Իրաքում ՄԱԿ-ի առաքելությանը եւ Իրաքի կառավարությանը կոչ Է անում դադարեցնելու բռնությունը բողոքավորների նկատմամբ եւ կատարելու նախագահ (Բարհամի) խոստումն իրականացնել բարենորոգումներ եւ անցկացնել վաղաժակետ ընտրություններ»,- ասած Է հայտարարության մեջ:
Իրաքում անցյալ ամսվանից չեն դադարում բողոքի ակցիաները կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի եւ կոռուպցիայի դեմ: Գործնականում ամենուրեք դրանք ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով: