Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս այն բանից հետո, երբ երկրի զինվորականներն իրեն կոչ են արել է թողնել պաշտոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մորալեսի խոսքով՝ ինքը պաշտոնաթող է լինում, որպեսզի պաշտպանի մարդկանց։ Մասնավորապես՝ պետծառայողներին, քույրերին ու եղբայրներին։
«Որպեսզի հարձակումների և սպառնալիքների չենթարկվեն»,-ընդգծել է Մորալեսը։