Նոյեմբերի 10-ին Թեհրանը սկսել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բուշերում ատոմային էլեկտրակայանի երկրոդ էներգաբլոկի կառուցումը։ Այս մասին հայտնել է փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։
Իրանը տվյալ օբյեկտը համարում է ուրանի հարստացումը բարձրացնելու պատճառներից մեկը։
«Մենք չենք սկսել խախտել պայմանավորվածությունները»,-ասել է Սալեհին՝ մեղադրելով ԱՄՆ-ին՝ ԳՀՀԾ-ն որպես «միակողմանի ճանապարհային քարտեզ» պահպանել չկարողանալու համար։
Նոր բլոկի հզորությունը կկազմի 1000 մեգավատտ։ Դրա կառուցումը կավարտվի 2025-ին։