Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (PSOE) հաղթել է արտահերթ ընտրություններում՝ ձայների 99 տոկոսի մշակումից հետո, հաղորդում է El Pais-ը։
Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ սոցիալիստները կստանան 120 տեղ՝ խորհրդարանում 350 տեղից։
Խորհրդարան են անցել նաև Պահպանողական ժողովրդական կուսակցությունը՝ 88 մանդատով, Vox ուլտրաաջ կուսակցությունը՝ 52 մանդատով և ձախակողմյան «Պոդեմոս» միությունը՝ 35 մանդատով։