Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը հայտարարել է, որ նոյեմբերի 11-ին ամերիկյան գրախանութներում կհայտնվի իր «Յուրաքանչյուրը կարող է փոխել իրավիճակը» գրքի նոր հրատարակությունը:
«Երկուշաբթի օրն իմ գիրքը լույս կտեսնի Միացյալ Նահանգներում,- գրել է նա Instagram-ի իր էջում:- Սա նորացված հրատարակություն է, որը ներառում է ավելի շատ ելույթների ձայնագրություններ (Գրետա Թունբերգի):
Բնապահպան ակտիվիստը նաև նշել է, որ գրքի հրատարակումը այլ երկրներում և այլ լեզուներով սպասվում է մոտ ապագայում: Թունբերգը նախատեսում է գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը ծախսել բարեգործության վրա:
2019 թվականի հունիսին էկո-ակտիվիստի ելույթների ժողովածուն լույս է տեսել անգլերեն լեզվով, իսկ ավելի ուշ լույս է տեսել գերմաներեն տարբերակը: