Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանն առայժմ պասիվ է․ Թրամփն օգտագործում է քրդական և հայկական հարցերը՝ շրջանցելով Երևանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ, ռուսաստանյան «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով։

– Պարոն Տարասով, այսօր շատ փորձագետներ գրում են, որ հատկապես Սիրիայի վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը էլ ավելի ամրապնդեցին իրենց ազդեցությունը թե՛ սիրիական հողի վրա և թե՛ ընդհանուր ռեգիոնում։ Տարածաշրջանային այս լարվածությունն ու մասնավորապես ռուս-թուրքական մերձեցումը կարո՞ղ է խրախուսել Ալիևին՝ նոր ագրեսիա ձեռնարկելու ղարաբաղյան ճակատում։

– Թուրքիան այսօր այլ խնդիրներ է լուծում, ժամանակ չունի Ղարաբաղի համար։ Երկրորդը, Թուրքիան այսօր այնքան է կապված Ռուսաստանի հետ տարբեր խնդիրների շուրջ, որ պատերազմի դեպքում նա չի պաշտպանի Ադրբեջանին։ Երրորդը, Թուրքիան այսօր այնքան է հետաքրքրված Ռուսաստանի հետ համագործակցությամբ, որ նույնիսկ եթե Ադրբեջանն ուզենա պատերազմ սկսել՝ նա կփորձի զսպել Ադրբեջանին։

Իսկ ռուս-թուրքական դաշինքը և ըստ էության, Մերձավոր Արևելքի քարտեզի վերափոխման որոշումը չունեն հակահայկական երանգ։ Թեև օբյեկտիվորեն այնպիսի իրավիճակ է ձևավորվում, որ Հայաստանը պիտի ակտիվացնի իր մերձավորարևելյան քաղաքականությունը։ Առայժմ մենք նման նախաձեռնություններ Մնացականյանի կողմից չենք տեսնում։ Մենք գիտենք, որ Հայաստանը սակրավորների խումբ է ուղարկել Հալեպ, որը գործում է ռուսական կոնտինգենտի կազմում։ Բայց առայժմ չի հաջողվում վերականգնել հարաբերությունները Իսրայելի հետ։ Մենք չենք տեսնում արտգործնախարարի այցեր Մերձավոր Արևելք։ Հիմնականում շարունակում են զարգանալ ավանդական ուղղությունները՝ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք և այլն։ Բայց այսօր համաշխարհային քաղաքականությունն այս երկրներում չի կերտվում։

Իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, փորձում է զարգացնել նշված ուղղությունը։ Ալիևը շատ հաճախ է հանդիպում իսլամական աշխարհի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ընդ որում, նրանցից բոլորը չէ, որ Հայաստանի հակառակորդ երկրների ներկայացուցիչներ են։ Հայաստանն առայժմ շատ պասիվ է գործում մերձավորարևելյան ուղղությամբ։ Իսկ այս ֆոնին կտրուկ ակտիվացել է Ամերիկայի հայ համայնքը, որը հանդես է գալիս ինքնուրույն նախաձեռնություններով։ Ու ինչպես գիտեք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, քրդական հարցի հետ միասին, մտել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ, և 1994 թ․-ից հետո առաջին անգամ Սենատում լինելու է քվեարկություն այդ հարցի վերաբերյալ։ Եվ եթե հայկական սփյուռքն իր խաղը սկսի Միացյալ Նահանգներում, փաստ չէ, որ դրան մասնակցելու է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Փաշինյանը դեռ չի հասցրել իր հեղինակությունն ու առաջնորդությունը հաստատել սփյուռքահայության շրջանում։ Թեև ասում են, որ իրենք ներկայացնում են հայկական աշխարհը, այնուամենայնիվ, հայկական սփյուռքն իր ինքնուրույն խաղն է խաղում։

– Իսկ դուք հավատո՞ւմ եք, որ Թրամփը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

– Եթե քրդական հարցը առարկայական է Վաշինգտոնի համար, ապա հայկական հարցը վիրտուալ բնույթ է կրում։ Հայերի թիվը Մերձավոր Արևելքում ֆիզիկապես քիչ է։ Նրանք կան, բայց քաղաքական լուրջ դեր չեն խաղում։ Թրամփն օգտագործում է այս հարցերը մեկ ընդհանուր փաթեթի մեջ՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Նա էլ իր խաղն է խաղում։ Բայց հարցն այն է, որ ամերիկյան կողմն օգտագործում է քրդական և հայկական գործոնները՝ շրջանցելով Երևանը։

Մյուս կողմից, Երևանին այս նախագծի մեջ ներգրավելը հղի է որոշ հետևանքներով։ Օրինակ, եթե ամերիկացիներն ակտիվացնեն Հայաստանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ ի՞նչ կպահանջեն Երևանից դրա փոխարեն։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների փոփոխությո՞ւն, փոփոխություններ այլ ուղղություններո՞վ։ Այս պարագայում մի շարք հարցեր են առաջանում։

– Եթե խոսենք Երևանի մասին, ապա թեև դուք ասում եք, որ Հայաստանը պասիվ է, այդուհանդերձ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ արտգործնախարարությունը մեկ ամիս առաջ շատ կարևոր հայտարարությամբ հանդես եկան՝ դատապարտելով թուրքական բանակի նոր գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Եվ սա ընկալվեց ոչ միայն որպես բնական արձագանք, այլև քաղաքական որոշակի ուղերձ։ Սա կարելի՞ է համարել հայտ՝ վերջապես ակտիվացնելու Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղղությունը։

– Հայաստանն այդ հայտարարությամբ հստակեցրեց իր դիրքորոշումը։ Դատապարտեց, հետո ի՞նչ։ Բանն այն է, որ Մերձավոր Արևելքի հայկական սփյուռքը չի նայում Երևանին՝ որպես ուժեղ խաղացողի։ Մերձավոր Արևելքի հայկական սփյուռքը կողմնորոշվում է դեպի Արևմուտքի սփյուռքը։ Այն, որ Երևանն ակտիվացել է, երևում է։ Բայց թե ինչո՞ւմ է կայանում այդ ակտիվությունը, դեռ պիտի տեսնենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում