Friday, 29 03 2024
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար

ԱՎԿ-ի թվերը հուշում են, որ տնտեսությունն աճում է

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկմանը վերաբերող վիճակագրական ցուցանիշները: Համաձայն ազգային վիճակագրական կոմիտեի 2018թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ այս տարվա համապատասխան ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալի առումով գրանցվել է 9.7%-ոց աճ: Հանքագործական արդյունաբերությունում և բացհանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է ամբողջ 19.5%: Մետաղական հանքաքարի արդյուհանման գծով արձանագրվել է 20.2%-ոց աճ: Այստեղ բացի ցինկի խտանյութի արտադրությունից, որտեղ արձանագրվել է ավելի քան 5%-ոց անկում (արտադրվել է 8311տոննա), մնացյալի դեպքում ունենք արտադրության ծավալների շեշտակի աճ: Մասնավորապես. պղնձի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 13.8%ով (արտադրվել է շուրջ 281 հազար տոննա), մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 31.8%-ով (արտադրվել է 10996 տոննա): Ոչ պակաս վերընթաց աճ է արձանագրվել նաև տուֆի, ավազի, խճի, կավերի, այլ միներալների արտադրության ոլորտներում: Մեծ առումով հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանման ծավալները, գրեթե բոլոր ենթաճյուղերում վերջին մեկ տարում առաջընթաց տեմպերով աճել են: Շատ ավելի մեծ, գրեթե 70%-ոց անկում է արձանագրվել հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտում:

Մշակող արդյունաբերությունում նույնպես աճի բավականին լուրջ, երկնիշին մոտ ցուցանիշ է գրանցվել՝ 9.3%: Սրա ճյուղերից սննդամթերքի արտադրությունում՝ 7.2%:

Ընդ որում սննդամթերքի արտադրությունում ևս ճյուղերի զգալի մասում աճ է արձանագրվել: Բայց մսի արտադրությունում գրեթե 5%-ոց անկում կա: Թե՛ թարմ և թե՝ պաղեցված մսի պարագայում: Խոշոր եղջերավորների մսի դեպքում անկումը քիչ ավելին է 4%-ից, խոզի մսի դեպքում՝ ամբողջ 17%, ոչխարի մսի պարագայում՝ շուրջ 25%: Թռչնամսի դեպքում արդեն ավելի քան 8%-ոց աճ է: Երշիկեղենի ու համանման արտադրանքի ծավալները գրեթե նույնական են նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի հետ: Ձկնեղենի արտադրությունում աճ է 26%-ով: Մինչդեռ մշակված կամ պահածոյացված ձկնեղենի պարագայում համարյա 20%-ոց անկում է գրանցվել: Տոմատի չխտացրած հյութի արտադրությունը ավելի քան 50%-ով վեր է բարձրացել: Մրգերի հյութի արտադրությունը՝ շուրջ 11%-ով:

Մինչդեռ կարճաժամկետ պահպանման բանջարեղենի պահածոների պարագայում 23%-ոց անկում ենք գրանցել: Մրգերի, ընկույզների պահածոների արտադրությունում 20-30%-ոց աճ կա: Կաթի ու կաթնասերի արտսադրության ծավալները աճել են համապատասխանաբար 40-30%-ներով: Պանրի արտադրությունն աճել է 5, կաթնաշոռինը՝ 7%-ով: Բայց այստեղ հատուկ նշվում է, որ հարցումների միջոցով հաշվարկված են նաև տնային պայմաններում արտադրված քանակությունները:

Նման մոտեցումը մի քիչ վիճելի և անընդունելի է այն առումով, որ այդ դեպքում, որպես կաթնամթերք (էլ չենք ասում մյուս գյուղմթերքների մասին) պետք է նաև կաթի ու ասենք, թանի պարագայում ևս հաշվարկվեր տնային պայմաններում արտադրվածը:

Մյուս կողմից, եթե դիֆերենցված մոտեցում է դրսևորվում, ապա պետք է հստակ նշվեն նաև այն քանակությունները, որոնք արտադրված են թարմ կաթից և ոչ կաթի փոշուց: Հուսով եմ, որ չեն պնդի, թե ամբողջ արտադրվածը միայն տեղական արտադրության թարմ կաթից է: Պաղպաղակի և ուտելու սառույցի արտադրությունը ևս աճել է 9.3%-ով: Այս պարագայում ևս մեղմ ասած անհասկանալի պահեր կան այն առումով, որ պաղպաղակի տողում ավելացել է ուտելու սառույցը, որ նախկինում չկար և փաստացի, գործնականում համեմատության եզրերը վերացել են և 9.3-ի փոխարեն եթե գրվեր 15.9 դարձյալ հնարավոր չէ համեմատել ու հասկանալ այդպես է, թե՝ ոչ: Երրորդ առավել կարևոր գործոնը. չնայած այն հանգամանքին, որ գյուղատնտեսությանը վերաբերող տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ պարբերականությամբ և միշտ չի, որ հնարավոր է լինում համեմատել, այդուհանդերձ հունվար-սեպտեմբերին գյուղանտեսությանը վերաբերող տվյալներ կան, համաձայն որոնց կաթնամթերքի արտադրության ոլորտում արձանագրվել է 5%-ոց անկում: Եթե ելնենք այն սկզբունքից, որ նախկին հրապարակումներում ևս կաթնամթերքի աճ չկար, կհետևի անտրամաբանական իրավիճակ այն առումով, որ առաջնային պրոդուկտի՝ կաթի արտադրության ծավալները հանրապետությունում անկում են ապրում, մինչդեռ սրանից ստացվող երկրորդական պրոդուկտների՝ մշակված կաթի, պանրի, յոգուրտների, թանի և այլնի ծավալներն աճում են: Որոշ վերապահումներով նույն սկզբունքը գործում է նաև բանջարեղենային պահածոների, տարբեր խտության տոմատների արտադրության պարագայում, ինչը, մեղմ ասած, մտորելու տեղիք է տալիս: Վերջին մեկ-երկու տարիներին ամենամեծ ծավալներով զարգացող ծխախոտի արտադրության աճը շարունակվում է: Անցած տարվա հունվար-սեպտեմբերի համեմատությամբ այստեղ գրանցվել է շուրջ 15%-ոց վերընթաց: Բայց թե 2018թ.-ի սեպտեմբերի համեմատությամբ, և թե 2019թ. օգոստոսի՝ արձանագրվել է գրեթե 5%-ոց անկում: Ինչից հետևում է, որ այս ոլորտում աճի տեմպերի դանդաղում է սկսվում:

Մանածագործական արտադրատեսակների արտադրություն ծավալներն աճել են 1.7 անգամ: Եվ դա տրամաբանական է, որովհետև վերջին ժամանակաշրջանում նոր բացվող արտադրությունների աչքի ընկնող մասը հենց այդ ոլորտն է ներկայացնում:

Հայաստանի համար վերջին տասնամյակներին տրադիցիոն հանդիսացող դեղագործական արտադրանքի արտադրությունում կայուն վիճակ է արդեն բավականին ժամանակ: Այստեղ 0.5%-ոց աճ կա: Տրադիցիոն մեկ այլ՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրությունում ևս արդեն տևական ժամանակ է, որ չի հաջողվում վերընթաց ապահովել: Հունվար-սեպտեմբերին 17%-ոց անկում ունենք: Էլեկտրաէներգիայի արտադրության առումով կարծես որոշակի դրական շարժ կա: Տևական ժամանակ շուրջ 5%-ոց անկումից հետո անկման թիվը նվազել է 1.8%-ի: Այդքանով հանդերձ արդյունաբերության ոլորտում, որ տարեսկզբին ավելի անկումային միտումներ էին, սկսվել է վերընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում