Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀԿԵ-ին անհրաժեշտ են հակաճգնաժամային կառավարիչներ. հայկական երկաթուղու ղեկավար կազմը կփոխվի՞

«Բելոզյորովի խոսքերը փոխըմբռնման անհրաժեշտության մասին վկայում են, որ Մոսկվայում հասկանում և ընդունում են հայկական երկաթուղում առկա խորքային խնդիրները ու դրանց օր առաջ լուծում տալու անհրաժեշտությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց տրանսպորտային ոլորտի և էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի դիտարկումներին։

Հիշեցնենք, որ նախօրեին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանն առնչվող հարցեր։

Բելոզյորովը նշել է, որ «Ռուսական երկաթուղիները» կատարում է պայմանագրով սահմանված բոլոր պարտավորվածությունները՝ 11 տարում Հայաստանի երկաթուղիներում ավելի քան 120,1 մլրդ դրամի ներդրում կատարելով։

««Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքի արդյունավետությունը բարձր է։ Աշխատավարձի մակարդակը միջինից բարձր է երկրի տարածքում։ Հետագա առաջընթացն անհնարին է առանց փոխըմբռնման և աջակցության հայկական պետության կողմից։ Մեր առաջ դրված խնդիրները մենք կարող ենք լուծել միայն համատեղ սկզբունքով»,- նշել է Բելոզյորովը։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղիների» աշխատանքը կատարելագործելու համար։

Փորձագետի խոսքով՝ իրականում, երբ ուսումնասիրում ենք ռուսական ներդրումային ծրագրերը՝ հատկապես հետխորհրդային տարածքում, հաճախ նկատում ենք դրանք կենտրոնից վերահսկելու բավականին մակերեսային պրակտիկա, իսկ Մոսկվայից գործուղված կառավարիչները, որպես կանոն, առանձնանում են ցածր կոմպետենտությամբ: «Սակայն հաշվի առնելով այն, որ Ռուսաստանում մի շարք ռազմավարական ենթակառուցվածքներում, այդ թվում՝ երկաթուղիներում, վերջին տարիներին ազատականացման միտում է առկա, իսկ ներկայումս խոսվում է 2022 թ.-ից հետո «Ռուսական երկաթուղիների», «Աէրոֆլոտի», Առաջին ալիքի հնարավոր մասնավորեցման ծրագրի մասին, ակնհայտ է, որ նախկին գործելաոճն այլևս անընդունելի է լինելու, իսկ կառավարման հիմքում դրվելու է բարձր մրցունակության ապահովման սկզբունքը: Ուստի էապես կփոխվի նաև այդ ընկերությունների կադրային քաղաքականությունը։ Կարծում եմ, որ «Ռուսական երկաթուղիների» նախագահի խոսքերում կարելի է ընթերցել նաև այդ կոնտեքստը, իսկ առկա խնդիրների արձանագրումը վկայում է առաջիկայում հայկական երկաթուղու ղեկավար անձնակազմի փոփոխման մասին: Մոսկվայում քաջ գիտակցում են, որ ստեղծված իրավիճակում, որն ունի ընդգծված քաղաքական նշանակություն, ՀԿԵ-ին անհրաժեշտ են հակաճգնաժամային կառավարիչներ, որոնք ոչ միայն կբարելավեն երկաթուղու ընթացիկ ցուցանիշները, թեև դրանք հաճախ թվային մանիպուլյացիաների տիրույթից են, այլև կկարողանան քաղաքական երկխոսություն հաստատել իշխանությունների հետ: Վերջինիս պակասը հանգեցրել է նրան, որ գիտակցելով հասունացող ճգնաժամը՝ «Ռուսական երկաթուղիների» նախագահը չպլանավորված այց է կատարում Երևան՝ կառավարության հետ «լեզու գտնելու» նպատակով»,-ասաց Դավթյանը։

Դավթյանի խոսքով՝ ողջունելի է, որ պարոն Բելոզյորովը արձանագրում է նաև կոնցեսիոն պայմանագրի խմբագրման անհրաժեշտությունը՝ այն, ինչի մասին բազմիցս առիթ է եղել իր կողմից խոսելու՝ ի հեճուկս պայմանագրի խզման մասին անպատասխանատու հայտարարությունների: «Անհրաժեշտ է էապես բարձրացնել հայկական կողմի մասնակցության տեսակարար կշիռը երկաթուղու կառավարման գործում, հստակեցնել կառավարության վերահսկողության մեխանիզմները, արդիականացնել վերահսկողության գործիքակազմը: Սակայն նախքան պայմանագրի առանձին դրույթների վերանայումը անհրաժեշտ է վերջնական տեսքի բերել Հայաստանի երկաթուղու զարգացման ռազմավարությունը՝ խարսխված տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության վրա: Պետությունը պետք է հանդես գա որպես երկաթուղային քաղաքականություն մշակող մարմին, նաև որպես պատվիրատու՝ կիսելով ոլորտի զարգացման պատասխանատվությունը կոնցեսիոների հետ»,- եզրափակեց Վահե Դավթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում