Thursday, 25 04 2024
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ

Ռոբերտ Քոչարյանը՝ Պուտինի պարտության մասին

Ռոբերտ Քոչարյանի աշխարհաքաղաքական վերլուծությունը, որ հրապարակվել է ռուսական պետական գործակալություն «Սպուտնիկ Արմենիայում», անշուշտ արտահայտում է մի շարք քաղաքական շերտեր ու տողատակեր, ներքին ու արտաքին: Դրանց բոլորին, կամ հնարավոր բոլոր շարժառիթներին անդրադարձի համար կպահանջվի բնականաբար շատ մեծ ժամանակ ու տարածություն: Երկրորդ նախագահի վերլուծության կամ դիտարկումների շրջանակում, սակայն, բավական ակնառու է մի հանգամանք, որը հետևողականորեն տարածվում է Հայաստանի հեղափոխության առնչությամբ: Դա Հայաստանում «գունավոր հեղափոխության» թեման է, որ փորձ է արվում առաջ մղել անընդհատ, աշխուժության տարբեր ալիքներով: Այստեղ զուտ Ռոբերտ Քոչարյանի դիտարկումներից, անձնական կամ խմբային շարժառիթներից զատ, որ հասկանալիորեն և բավական տեսանելիորեն առկա են, եղել են միշտ, թեև, մեղմ ասած, հարցականի տակ է դրանց հիմնավորվածությունը, տրամաբանվածությունը, և ընդհանրապես էֆեկտիվությունը հենց իր՝ երկրորդ նախագահի պաշտպանական խնդիրների տեսանկյունից, առկա են նաև, այսպես ասած՝ լայն հասարակական ախտանիշներ:

Անկասկած է, որ ներքին ու ռուսական տարբեր շրջանակներ փորձում են ստեղծել «գունավոր», «արևմտամետ» հեղափոխության տպավորություն, համոզում, Ռուսաստանում այդ առնչությամբ քաղաքական որոշում կորզելու համար, որը նրանց պատկերացմամբ թերևս պետք է ենթադրի Մոսկվայի կոշտ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, պատժիչ քայլեր և այլն: Բայց դրանք չկան, ինչը առաջացնում է տարակուսանք: Բոլորը շփոթված են, թե ինչպես է հնարավոր ռուսական ազդեցության գոտում, այն էլ ամենաուժգին ազդեցության գոտում, համենայնդեպս, համընդհանուր տպավորությամբ, անել «գունավոր հեղափոխություն»: Այստեղ առկա է կասկածի լրջագույն որդը, որովհետև մի կողմից, փաստորեն, հայկական հեղափոխությունը «մեղադրվում» է իբրև թե արևմտականության համար, մյուս կողմից՝ այդ մեղադրանքների պարագայում, սակայն, փաստացի ստացվում է, որ պարտության համար մեղադրվում է ամենազոր Պուտինը: Չէ՞ որ ռուսաստանյան պրոպագանդայի առանցքային հանգամանքներից, առանցքային գաղափարական ուղենիշներից, վեկտորներից մեկն էլ այն է, որ չնայած Ռուսաստանի հանդեպ արևմտյան պատժամիջոցներին, Ռուսաստանը ընդլայնվում է, մեծանում, ձեռք բերում նորանոր դիրքեր, նոր ազդեցություն, նոր հնարավորություն, ուժ և այլն, ու այդ ամենը ՌԴ նախագահ Պուտինի իմաստնության, հնարամտության, հեռատեսության և այլ արժանիքների շնորհիվ:

Ավելին, այդ գաղափարական առանցքը առաջ է մղվում ոչ միայն պաշտոնական պրոպագանդիստական ֆորմատներով՝ Կիսելյով, Սոլովյով, Քեոսայան, Մարգարիտա Սիմոնյան և այլն, այլ նաև երգիծական ֆորմատներով, ինչպիսիք Ուրախների և հնարամիտների ակումբը, «Քոմեդի Քլաբը»: Բոլոր հարթակներից ռուսաստանցիներին մատուցվում է ՌԴ նախագահի ամենակարողության գաղափարը և ազդարարվում, որ դրա շնորհիվ «Ռուսաստանը բարձրացել է ծնկած տեղից»:

Եվ ահա, այդ ֆոնին հնչում են ամենատարբեր ահազանգեր, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ Արևմուտքը Հայաստանը «տանում» է Ռուսաստանից, կամ, այլ կերպ ասած՝ Հայաստանում Ռուսաստանը պարտվել է, Պուտինը պարտվել է: Ահա, թե ինչ է ստացվում Հայաստանում «գունավոր» կամ «արևմտամետ» հեղափոխության մասին հայաստանյան և ռուսական որոշակի քաղաքական, մեդիաշրջանակների հավաստիացումների հանրագումարում, ինչ են ասում այդ մասին խոսողները՝ կամա, թե ակամա, և այդ շարքում փաստորեն նաև Ռոբերտ Քոչարյանը: Նա փաստորեն ասում է, որ Պուտինը պարտվել է:

Իհարկե, բոլորովին այլ է, թե որքանով է այդ ամենը համարժեք իրականում տեղի ունեցած հեղափոխությանն ու դրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական նշանակությանը, դրանում ուժային տարբեր կենտրոնների, այդ թվում՝ Մոսկվայի դերին, դիրքորոշմանը, հետագա հարաբերություններին և այլն: Մեկ նախադասությամբ եթե բնորոշենք իրավիճակը, ապա այն բացարձակապես հեռու է այն բնութագրումներից, որ տալիս են թե՛ երկրորդ նախագահը, թե՛ Հայաստանի հեղափոխության «գունավորականության» մասին մյուս հավաստիացնողները: Ամբողջ հարցն այստեղ այն է, որ առկա է «դարավոր» մտածողության մի «սինդրոմ», որ հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը չի կարող ոչինչ որոշել և անել, ու նրա փոխարեն որոշում է կա՛մ Արևմուտքը, կա՛մ Ռուսաստանը, հյուսիսը, հարավը կամ արևելքը: Եվ այդ մարդիկ խոսում են պետություն հասկացությունից, պետական և ազգային արժեքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում