Tuesday, 23 04 2024
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև

«Ոխերիմ վերաբերմունք է եղել». զինվորն ինքնասպան է եղել դիրքում, նրան հալածելու համար մեղադրվող ծառայակցին արդարացրել են

Վերաքննիչ քրեական դատարանում Ս. Համբարձումյան, Ա. Վարդանյան և Ա. Նիկողոսյան կազմով շարունակվեց Արմեն Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Կայացվել է արդարացման դատավճիռ:

Դեպքի պահին Արմեն Բ.-ն պարտադիր ժամկետային զինծառայող էր, կոչումով՝ շարքային:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Բ.-ն 2017 թվականի հունվարի 13-ից 27-ն ընդգրկված է եղել մարտական հերթապահության մեջ՝ որպես դիտորդ: Ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, ըստ մեղադրանքի, Արմեն Բ.-ն խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ հալածել է նույն զորամասի զինծառայող, շարքային Շավարշ Գ.-ին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Բ.-ն ծառայակից Շավարշ Գ.-ի մոտ «իր թվացյալ առավելությունն ու գերակայությունն ընդգծելով ու օգտագործելով՝ պարբերաբար շահագործել է վերջինիս՝ հանձնարարել է իր համար անձնական բնույթի ծառայություններ մատուցել՝ սուրճ, թեյ պատրաստել, պատրաստի թեյն ու սուրճը գետնատնակից բերել, իր փոխարեն լվանալ կեղտոտ ափսեները»:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 22-ին, ժամը 2-ի սահմաններում դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում քնելու համար Արմենը Շավարշին դիտողություն անելուց հետո իրեն ստելու կապակցությամբ հայհոյել է նրան, հարվածել է նրա ուսին:

Ապա, ըստ մեղադրանքի՝ հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 3-ն անց 30-ի սահմաններում, Արմենը Շավարշին գետնատնակում քնած հայտնաբերելուց ու դիտողություն անելուց հետո, ժամը 4-ն անց 40-ի սահմաններում չի թողել, որ դրսում գտնվող ու մրսող Շավարշը մտնի գետնատնակ տաքանալու, նրան թողել է դրսում՝ պատժելով քնելու համար:

Ժամը 7-ի սահմաններում, ըստ մեղադրանքի, Արմեն Բ.-ն Շավարշին նորից հայտնաբերել է քնած, բռնել է նրա համազգեստի օձիքից, թափահարել է, հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ոտքով հարվածել է նրա ոտքին ու շարունակելով նախատել՝ ասել է, թե նա ինքնասիրություն չունի:

Արդյունքում, ըստ մեղադրանքի, Շավարշ Գ.-ի մոտ զարգացել է «դեպրեսիվ խանգարում», նա ընկել է ընկճված հոգեվիճակի մեջ, այլ ելք գտնել չկարողանալով՝ 2017 թվականի հունվարի 25-ին, ժամը 7-ն անց 40-ից 8-ն անց 30-ի սահմաններում Շավարշ Գ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգով ստորկզակային շրջանում ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել և ինքնասպան է եղել:

Առաջադրված մեղադրանքում Արմեն Բ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ Շավարշի հետ ծառայել է նույն զորամասի տարբեր դասակներում: Իրենց հարաբերությունները եղել են նորմալ: Միասին մի քանի անգամ հերթափոխ են իրականացրել՝ Շավարշն իրենց դիրք էր տեղափոխվել դեպքից ընդամենը մի քանի օր առաջ:

Ըստ Արմենի՝ «Շավարշին խոսացներ՝ կխոսար, չխոսացներ՝ չէր խոսա»… Սուրճ, թեյ դնել եղել է: Սակայն ինքը չի պարտադրել, ու սպառնալիքով չեն իր համար թեյ կամ սուրճ դրել: Բոլորն էլ դրել են, ինքն էլ է դրել:

Արմեն Բ.-ն հայտնել է, թե Շավարշից իմացել էր, որ նրա հայրը մահացել է ինֆարկտից, մայրը մենակ է, նա մինչև զորակոչն օգնել էր մորը: Արմենը նշել է, թե իր հայրն էլ է ինֆարկտից մահացել: Ինքն ու Շավարշը այդ թեմայով զրուցել են:

Դեպքի օրը, ըստ Արմենի, ինքն ու Շավարշը ծառայության ընթացքում ցանկացել են ծխել, բայց «կրակ չունեին»: Ինքը գնացել է «բլինդաժ», «կրակ» է հայթայթել ու վերադարձել է, ձայն է տվել Շավոյին, պատասխան չի ստացել: «Պլաշչպալատկեն» քաշել ու տեսել է, որ ավտոմատը Շավարշի ոտների արանքում է՝ դիրքն այնպիսին էր, որ պարզ էր՝ նա ինքն է իրեն կրակել…

Արմենը նշել է՝ երբ ինքը սուրճ կամ թեյ է ուզել, միշտ երկուսի համար է ուզել, չի եղել, որ մի բաժակ բերեն՝ միայն իր համար, ինքը նստի ու մենակ խմի: Իսկ եթե պատահել է՝ սուրճը կամ թեյը մի բաժակ է եղել, ինքը պարտադիր կիսել է, կեսն ինքն է խմել, կեսը՝ Շավարշը: Ափսեներ լվանալու հարցը դիրքում այնպես էր, որ ով ազատ էր լինում, նա էլ լվանում էր, ով ազատ էր լինում, ինչ հասցնում, անում էր, եթե մեկը մի բան ավել էր անում, չէր նեղանում… Ինքն էլ մյուսների նման՝ ամեն բան արել է…

Շավարշին քնած չի տեսել, չի հայհոյել, նրան մատով անգամ չի կպել… Չի եղել դեպք, որ Շավարշն ուզենար գետնատնակ մտնել տաքանալու, ինքը չթողներ, ո՞նց կարող էր չթողնել, ինքն ո՞վ է, որ նրան չթողներ… Իր համար էլ է անհայտ՝ Շավարշն ինչու ինքնասպանություն գործեց, այդ հարցը տանջում է իրեն, նա իր ծառայակիցն է եղել, իր հետ դիրքում է եղել, նրա հետ ինքը կյանք է տեսել…

Տուժողի իրավահաջորդը՝ Շավարշի մայրը, հայտնել է, որ Շավարշն իր միակ զավակն էր: Մայրը պնդել է, թե չի հավատում, որ Շավարշն ինքնասպան է եղել, իր կարծիքով՝ նրան սպանել են, թե ինչ պատճառով՝ չի կարող ասել… Մայրը հայտնել է, թե Շավարշի հայրը ինֆարկտից մահացել է Ռուսաստանում՝ 14 տարեկան Շավարշի ներկայությամբ: Շավարշը հոր մահից հետո որոշ ժամանակ ինքնամփոփ է եղել, բայց մի քանի ամսվա ընթացքում վերականգնվել է, նա որևէ աղանդի հետևորդ չէր, սիրած աղջիկ չուներ…

Ընդհանուր իրավասության դատարանը գործի քննության արդյունքում եկել է հետևության, որ Արմեն Բ.-ի մասնակցությունը կատարված հանցագործությանը գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված չէ, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված են: Հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը դատարանը արժանահավատ ապացույց չի համարել և ի վնաս ամբաստանյալի չի գնահատել՝ արձանագրելով, որ եզրակացությունը բովանդակում է իրարամերժ հետևություններ… Փորձագետները հիմք են ընդունել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, որոնք ստուգված չէին, ու որոնց վերաբերյալ ամբաստանյալը պնդել է, թե դրանք իրենից կորզել են ճնշումների արդյունքում…

Դատարանը եզրակացրել է, որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել օրենքի ակնհայտ խախտումներ: Ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվել են հօգուտ ամբաստանյալի:

Դատարանը Արմեն Բ.-ին ճանաչել է անմեղ ու արդարացրել է:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազ Ա. Կիրակոսյանն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաֆարյանը:
Երկուսն էլ պահանջել են բեկանել արդարացման դատավճիռը, կայացնել մեղադրական դատական ակտ՝ մեղսագրված արարքում մեղավոր ճանաչելով Արմեն Բ.-ին:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել է մեղսագրված հոդվածով նախատեսված ամենածանր պատժի առավելագույն չափը սահմանել, իսկ մեղադրող դատախազը պահանջել է Արմեն Բ.-ին դատապարտել 7 տարի ազատազրկման:

Մեղադրող դատախազ Ա. Կիրակոսյանի կարծիքով՝ ընդհանուր իրավասության դատարանը անհիմն կերպով է տուժողի հետմահու դատահոգեբուժական-դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը գնահատել որպես անարժանահավատ ապացույց, այդ եզրակացության հիմքում ոչ միայն Արմեն Բ.-ի, այլև գործով վկաների նախաքննական ցուցմունքներն են դրված:

Ըստ մեղադրողի՝ Արմեն Բ.-ի գործողությունների և տուժողի ինքնասպանության միջև պատճառահետևանքային կապն առկա է, այդ առումով դատահոգեբան փորձագետը եկել է ճիշտ հետևության, և գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը հաստատում է այդ եզրակացությունը:

Դատական այս նիստում իր վերաքննիչ բողոքը սկսեց ներկայացնել տուժողի իրավահաջորդի՝ ինքնասպան եղած Շավարշի մայրիկի ներկայացուցիչը՝ Ա. Սաֆարյանը:
Նա նախ նշեց, որ «երկու ձեռքով» միանում է դատախազի բերած վերաքննիչ բողոքին:

Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատական ակտը Ա. Սաֆարյանն անվանեց «անհիմն, ոչ ընդունելի», ասաց, որ կատարել է «համեմատական վերլուծություն»:

Ըստ Ա. Սաֆարյանի՝ տուժողի ինքնասպանությունը եղել է ծառայակցի կողմից դրսևորած «ոխերիմ վերաբերմունքի» ազդեցության տակ:

Ա. Սաֆարյանը նշեց, որ գործով վկաների մեծ մասը առաջին ատյանի դատարանում «տառապում էր» հիշողության կորստով, իսկ դատավարությունը ընթացել է որպես «բեմականացում»…

Մասնավորապես՝ Ա. Սաֆարյանը հիշատակեց, որ վկա Սարգսյանը դատարանում ցուցմունք տալու ժամանակ «հանկարծ լռել է», դրանից հետո «նախագահողը մեկ առ մեկ պատմել է ու վկայից միայն հարցերով է ճշտել՝ ճի՞շտ է, վերջում էլ նախագահողն ասել է՝ ես քո տեղը լրիվ պատմեցի…»:

Ա. Սաֆարյանը նշեց, որ դատական ակտում առկա են հանգամանքներ, որոնց վերաբերյալ դատական քննության ընթացքում խոսք չի եղել: Մասնավորապես՝ դատական ակտում նշվել է, թե ամբաստանյալը զբաղվել է քարուցեխի՝ շինարարական աշխատանքներով, սակայն ըստ քրեական գործում առկա փաստերի՝ նա ազատված է եղել ծանր շինարարական աշխատանքներից՝ իբր առողջական խնդիրների պատճառով:

Ա. Սաֆարյանը նշեց՝ դատարանը ավելի մեծ կշիռ է տվել ամբաստանյալի դատաքննական ցուցմունքներին, քան՝ մնացած փոխկապակցված ապացույցներին՝ դրանով իսկ հանդես բերելով իր «նախատրամադրվածությունն ու շահագրգռվածությունը»:

Ա. Սաֆարյանն ընդգծեց՝ դատարանում «հիշողությունը կորցրած» վկաները, այնուամենայնիվ, չեն հրաժարվել իրենց նախաքննական ցուցմունքներից…
Ըստ Ա. Սաֆարյանի՝ արդարացման դատական ակտ կայացնելով՝ առաջին ատյանի դատարանը «դաժան ու ցինիկ կատակ է խաղացել տուժողի մոր հետ…»:

Վերաքննիչ դատարանը դիտողություն արեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Սաֆարյանին՝ կոչ անելով ՀՀ անունից կայացված դատական ակտի մասին խոսելիս կոռեկտ լինել ու դուրս չգալ իրավական հարթությունից…

Ա. Սաֆարյանը շարունակեց՝ նշելով, թե գործով նույնիսկ «փարատված փաստերը» դատարանը մեկնաբանել է հօգուտ ամբաստանյալի…

Եթե դատական ակտի տրամաբանությունից ելնենք, ըստ Ա. Սաֆարյանի՝ կստացվի, որ տուժող Շավարշը նախ ինքն իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել, մասնավորապես՝ բերանի շրջանում, ապա դրանից հետո էլ ինքնասպանություն է գործել:

Ա. Սաֆարյանը նշեց, որ այս գործով ընդհանուր իրավասության դատարանի կողմից թույլ տրված խախտումները ներկայացրել է հանրապետության Վարչապետին…

Ըստ Ա. Սաֆարյանի՝ այս գործի քննությունը առաջին ատյանի դատարանում կատարող դատավորը «անկախ է եղել… օրենքից», դատական ակտում «նենգափոխվել է իրականությունը», շեշտը դրվել է Շավարշի հիվանդության վրա, իբր՝ այդ հիվանդության պատճառով էր Շավարշն ընկել դեպրեսիվ հոգեվիճակի մեջ…

Շավարշը, ըստ գործով անցնող վկաների՝ համեստ, ամաչկոտ տղա է եղել, իր նախկին դիրքում նա խնդիրներ չի ունեցել, իսկ նոր դիրք տեղափոխվելով՝ անմիջապես ենթարկվել է նվաստացումների, և այդ դիրքի ավագը ոչ մի քայլ չի ձեռնարկել Շավարշի նկատմամբ դրսևորվող ճնշումները վերացնելու ուղղությամբ, քանի որ նա հովանավորում էր Արմեն Բ.-ին:

Ա. Սաֆարյանը նշեց՝ Շավարշի տեղափոխման հենց առաջին օրից, ըստ գործի նյութերի, Արմեն Բ.-ն նրա հանդեպ իշխող դիրք է գրավել, շահագործել է, ստիպել է կեղտոտ ափսեները լվանալ, թեյ ու սուրճ պատրաստել և մատուցել: Արմեն Բ.-ն Շավարշին դիմել է «արա՛, ա՛յ տղա» արտահայտություններով՝ ըստ որոշ վկաների նախաքննական ցուցմունքների:

Ա. Սաֆարյանն ընդգծեց՝ դիրքում տիրող հովանավորչությունն ու անպատժելիությունն են հանգեցրել ողբերգության, իսկ Արմեն Բ.-ին բնութագրելու համար տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, թե նա հալածել է անգամ… դիրքում գտնվող «կատվի ընտանիքին»…

Տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը ծավալուն էր, մեկ նիստի ընթացքում Ա. Սաֆարյանը չավարտեց բողոքի հիմնավորումը, դա կանի հաջորդ նիստին՝ նոյեմբերի 18-ին: Պաշտպանական կողմն էլ հանդես կգա բերված բողոքների դեմ իր առարկություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում