Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է սիրիացիների վրա ազդելու Արևմուտքի փորձերի մասին, հաղորդում է RT-ն:
Նրա խոսքերով, Արևմուտքը ցանկանում էր պատերազմի ժամանակ սիրիացիներին տրամադրել սեփական կառավարության դեմ:
«Բայց դա տեղի չունեցավ: Ակնկալվում էր, որ նրանք կաջակցեն ահաբեկիչներին, այսպես կոչված, չափավոր ապստամբներին, «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության «հրեշտակներին»»,- ասել է Ասադը:
Նա նշել է, որ սիրիացիները դա չեն արել և գտնվում են հանրապետության կառավարության կողքին: