Ինչպես հաղորդում է Newsru.com գործակալությունը, 2009թ. ԱՄՆ-ում հանցավորության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։
CQ Press-ի անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն` անցյալ տարի 100 հազար բնակչի հաշվով այստեղ գրանցվել է 2700 հանցագործության դեպք: Այսպիսով, Սենթ Լուիսը հանցավորության տեսանկյունից դարձել է առաջատար ԱՄՆ-ի ամենավտանգավոր քաղաքների ցուցակում: Ի դեպ, այս անվանակարգում առաջատարի դիրքում 2003, 2004 և 2008 թվականներին եղել է Նյու Ջերսի նահանգի Կամդեն քաղաքը։ Ամենավտանգավոր քաղաքների ցուցակի առաջին հնգյակում են հայտնվել նաև Միչիգան նահանգի Դետրոյթ և Ֆլինտ քաղաքները, Կալիֆորնիա նահանգի Օկլենդը։
Իսկ ահա ԱՄՆ-ի ամենաապահով քաղաքն արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Նյու Յորքի Կոլոնի քաղաքը, որն ունի 75 հազար բնակիչ: