Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Կրոնների վերելքը ժամանակակից աշխարհում․ մաս 2

Կրոնի հիմքում հավատքն է կամ այլ խոսքով ասած առանց հավատքի կրոն գոյություն ունենալ չի կարող։ Հավատքը չափազանց բարդ և միևնույն ժամանակ զորեղ մետաֆիզիկական գործիք է, որի ներգործությամբ ցանկացած իռացիոնալը կարող է օրգանական տեսք ստանալ։ Օրինակ՝ Քրիստոնեական վարդապետությունը զուտ գիտական տեսանկյունից աբսուրդ է։ Պատահական չէ, որ եկեղեցու առաքելական հայրերից Տերտուղիանոսը այսպիսի մի միտք է արտահայտել «Հավատում եմ, որովհետև աբսուրդ է»։ Իսկ Օգոստինոս Երանելին, կարծես թե, լրացրել է նրա միտքը, նշելով՝ պետք է հավատաս, որ հասկանաս։ Հակառակ պարագայում դժվար թե հնարավոր լինի հասկանալ, թե ինչպես են Սուրբ Երրորդության երեք հիպոստասները (Hypostasis) միավորվում՝ կազմելով մեկ ամբողջություն, երեքը մեկն են և մեկը՝ երեք սկզբունքով կամ էլ 1+1=1: Ի դեպ եթե այս բարդ աստվածաբանական կառույցը հանկարծ գոնե չնչին շեղում ունենա, ապա մեկնաբանության փորձը կդիտարկվի որպես հերձվածող։ Առասպելի հիմքում էլ է ընկած հավատքը։ Առանց հավատքի առասպելը փոխակերպվում է թանգարանային անշարժ արժեքի՝ զրկված որևէ գործողության դիմելու հնարավորությունից։ Աստվածները մահանում են այն ժամանակ, երբ մարդիկ դադարում են նրանց հավատալ։ Սա դեռևս Հին հունական դիցաբանությունից ավանդված հայտնի ճշմարտություն է, որը կիրառական է նաև առասպելների պարագայում։ Այսինքն՝ եթե մարդիկ դադարեն հավատալ որևէ կամայական առասպելի, ապա այն կմահանա՝ փոխակերպվելով թանգարանային անկենդան նմուշի։ Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ ու հեշտ չէ։ Հավատքը անհաղթահարելի զորեղ գործիք է, որին հնարավոր չէ հենց այնպես արմատախիլ անել ու ոչնչացնել։ Համաշխարհային պատմության պրակտիկան փաստում է, որ հաճախ այս կամ այն գաղափարը արմատախիլ անելու համար, անհրաժեշտ է եղել առաջին հերթին ոչնչացնել այդ գաղափարին հավատացող մարդկային խմբերին։ Ի դեպ սա էլ անարդյունք ձեռնարկ է, քանի որ բռնությունը որպես կանոն կրկնապատկում է հավատքի կենսունակությունը։ Հենց այստեղ է թաքնված աթեիստների ողբերգությունը:

Նրանք ապրում են այն գիտակցումով, որ ինչ-որ մի օր անվերադարձ անհետանալու են: Ողբերգականությունից զատ այս ամենի մեջ նաև քաջության չափազանց մեծ չափաբաժին կա: Պատկերացնո՞ւմ եք, աթեիստը համակերպվել է այն մտքի հետ, որ ինքը այլևս չի լինելու: Մի՞թե սա քաջություն չէ: Հավանաբար կարող եք ենթադրել, որ ասվածի համատեքստում քողարկված ենթատեքստ կա. եթե աթեիստները քաջ են, ապա տրամաբանորեն հավատացյալները պետք է վախկոտ լինեն, քանի որ չունեն մահվան հետ համակերպվելու համարձակություն: Առաջին հայացքից հնարավոր է այդպիսի եզրահանգման գալ, բայց որոշակի փաստերի համակողմանի վերլուծությունը փոխում է մեր պատկերացումների ամբողջական խճանկարը: Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե կտտանքների ժամանակ մարդը ինչպիսի վարքագիծ է դրսևորում: Սխալվելու չնչին հավանականությամբ կարող ենք ենթադրել, որ վարքագիծն այդ զգալիորեն պայմանավորված է նաև կրոնական պատկանելիությամբ: Հարյուրամյակներ շարունակ քրիստոնեական համայնքի դեմ սոսկալի հալածանքներ են սանձազերծվել: Նույնիսկ զարմանալի է, թե ավելի քան երեք հարյուր տարի հետապնդումների ու դաժանագույն բռնությունների ենթարկված քրիստոնեից համայնքը ինչպես կարողացավ ի վերջո տիրապետող դիրքեր գրավել Հռոմեական կայսրությունում: Այս իրադարձությունների մասին չափազանց շատ պատմական աղբյուրներ ու վկայություններ կան: Թեման էլ բավականաչափ ուսումնասիրված է: Եվ աղբյուրներում շատ են վկայությունները հատկապես այն մասին, թե ինչպես էին քրիստոնյաները կամավոր նետվում խարույկի մեջ, ինչպես էին դիմանում կտտանքներին, ոտքից գլուխ խաչելության ակտերին և առհասարակ բոլոր տեսակի բռնություններին: Դժոխային ցավերի մեջ ու նույնիսկ կյանքի վերջին րոպեներին նրանց շուրթերից լսվում էր Քրիստոս բառը: Առանձնահատուկ ֆանատիկոսներն էլ կրակի մեջ վառվելու պահին Աստծուց խնդրում էին ներել իրենց դահիճներին: Իսկապես զարմանալի է: Վկայություններն այս իրենց հուզականությամբ չեն տարբերվում Լեպանտոյի ճակատամարտի Սերվանտեսի նկարագրություններից: Թե ինչպես էին ճակատամարտի ամենաթեժ պահին նավաստիները նավերի վրա բարձրացրել Հիսուս Նազովրեցու նկարներն ու բարձրաձայն աղոթում: Կտրուկ անցում կատարենք դեպի 20-րդ դար, Խորհրդային Միություն: Նորից կտտանքների ու սոսկալի բռնությունների տեսարաններ: Հասկանալի է, զոհերի ճնշող մեծամասնությունը կոմունիստներ էին ու համոզված աթեիստներ: Ի տարբերություն առաջին օրինակի, այս պարագայում մարդանց մի զգալի մասը չէր դիմանում կտտանքներին ու բռնություններին, որոշ ժամանակ անց նրանք կա՛մ հրաժարվում էին իրենց համոզմունքներից կա՛մ էլ ստորագրում պարտադրված թղթերը, վատագույն դեպքում էլ պարտադրված հանդես էին գալիս կեղծ մատնությամբ: Այսինքն բերված օրինակներից կարող ենք ենթադրել, որ քաջություն դրսևորած ու մահվան հետ համակերպված աթեիստը չի կարողանում դիմանալ կտտանքներին ու փորձում է ամեն կերպ ապրել, նա ամեն ինչի պատրաստ է, միայն թե դժոխային տանջանքները ավարտվեն: Քրիստոնյան էլ է ուզում ապրել ու միամտություն կլինի պնդել, թե կյանքը նրա համար արժեք չունի: Բայց կտտանքների ու պարտադրված մահվան պարագայում, ինքը կարողանում է իր մեջ ուժ գտնել, քանի որ ամբողջ կյանքում հավատացել է երկնային արքայությանն ու հարության գաղափարին: Իսկ աթեիստի համար դրանք ընդամենը առասպելներ են:

Մահվան պահին ինքը չի փորձում հավատալ, ընդամենը ուզում է հետաձգել մահը: Փաստորեն կտտանքների ժամանակ առասպելը քրիստոնյային ուժ ու քաջություն է հաղորդում, իսկ խաղաղ ու բնականոն կյանքում մահվան հետ համակերպված աթեիստը առասպելի բացակայությամբ կոտրվում է: Ասվածի համատեքստում չափազանց հետաքրքիր է դիտարկել նաև մուսուլմաններին: Իմամ Խոմեյնիի հորդորով Իրան-Իրաքյան պատերազմի ընթացքում հազարավոր երիտասարդներ գնում ու պայթում էին ականների վրա: Մենք տեսնում ենք, թե ինչպես են իսլամիստներն իրենք իրենց պայթեցնում ու զոհաբերում: Որքան էլ այդ մարդիկ մոլեռանդ ու ծայրահեղական լինեն, բայց ,միևնույն է, հանուն գաղափարի նրանք մասսայաբար համանման զոհաբերության չէին գնա, եթե իհարկե հոգու խորքում չհավատային դրախտի գաղափարին: Դրախտ, որտեղ նրանց սպասում են կաթի ու գինու գետերը, ինչպես նաև ամեն սեռական ակտից հետո կուսությունը վերականգնող չքնաղ աղջիկները: Իհարկե հասկանալի է, որ գործ ունենք տարբեր իրավիճակների ու հանգամանքների, ինչպես նաև սոցիալ-քաղաքական իրողությունների հետ: Հասկանալի է նաև, որ մատնանշված ճշմարտությունները չեն կարող բացարձակ ու համընդհանուր լինել, բայց ինչևիցե, անցնենք առաջ։ Փաստորեն եկանք այն եզրակացությանը, որ կրոններն ու առասպելները կոնցեպտուալ այն արժեքներն են, որոնք լցնում են գոյաբանական այն տարածությունը, որը մարդիկ անվանում են կյանքի իմաստ։ Ո՞րն է ի վերջո կյանքի իմաստը, չէ՞ որ մարդը ամբողջության մեջ դեռևս չի կարողացել գտնել այդ հարցի պատասխանը։ Այս իմաստով կրոններն ու առասպելները ինչ-որ իմաստով մարդու համար ծառայում են որպես գործիքներ։ Եվ այդ գործիքի կենսունակությունը դրսևորվում է հատկապես մարդկային կյանքի այնպիսի ճգնաժամային իրավիճակում, ինչպիսինն է կտտանքը։ Վերջինս անշուշտ դիտարկվում է որպես մարդկային վարքագծի զգացմունքային գագաթ։ Բայց անկասկած նույն տրամաբանությունը արդյունավետ գործում է նաև կյանքի հանգիստ պայմաններում, առավել ցածր զգացմունքային իրավիճակներում, մասնավորապես՝ առօրյայում։ Կյանքի իմաստը որպես այդպիսին վերացական և համընդգրկուն եզրույթ է։ Բայց մարդու առջև խնդիր է դրված իմաստավորել ոչ միայն այդ աբստրակտ հասկացությունը, այլ նաև դրա փոքրիկ դրսևորումները։ Այսինքն ինչպես ամենամեծ հիմնախնդրի, այնպես էլ փոքրիկ նույնիսկ դրա համեմատ անկարևոր թվացող հարցերի պարագայում մարդը հակված է օգտվել կրոնների և առասպելների գործիքակազմերից։ Ահա սա է այն հիմնաքարային պատճառը, որի հիմքի վրա կրոններն ու առասպելները ժամանակակից աշխարհում շարունակում են վերելք ապրել։ Եվ այստեղ հարց է առաջանում, թե այս երկուսից հատկապես ո՞ր մեկն է նպաստում մյուսի ընդլայնմանն ու տարածմանը։ Իրականում սա չափազանց նաիվ հարցադրում է, քանի որ մի դեպքում կրոնական մտածողությունն է խթանում առասպելների արմատավորմանը, իսկ մյուս դեպքում էլ հենց առասպելների գոյությունն է մարդուն առաջնորդում դեպի կրոնական մտածողություն։ Այսինքն դրանք փոխլրացնող արժեքներ են։ Հնարավոր է և մի փոքր զավեշտալի հնչի, բայց կրոնական մտածողությունը կարող է պատճառ դառնալ աշխարհիկ առասպելի ստեղծման համար։ Աշխարհիկ՝ իհարկե քաղաքական իմաստով, քանի որ ո՛չ բոլոր առասպելներն են կրոնական։ Ասվածի համատեքստում արժե նկատել, որ, ամենայն հավանականությամբ, Խորհրդային Միությունը շատ ավելի ուրիշ բովանդակությամբ պետություն կլիներ, եթե 1917թ․ հեղափոխության ժամանակ ռուսական հասարակությունը լիներ ապակրոնական ու արդյունաբերական։ Պատահական չէ, որ այդ արյունալի հեղափոխությունից ընդամենը ամիսներ առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ Ռուսաստանում կարող էր սոցիալիստական հեղափոխություն տեղի ունենալ։ Խնդիրը մեկն էր՝ կայսրությունը պատրաստ չէր դրան, և պատահական չէ, որ կրոնական համոզմունքներով ապրող գյուղական բնակչությունը պետք է հայտնվեր նոր կրոնի տենդագին որոնումների մեջ, որն արդեն պետք է քաղաքական ու մատերիալիստական լիներ։ Այսինքն պատմական օրինակն այս վկայությունն է այն զավեշտալի թվացող ճշմարտության, երբ զուտ կրոնական մտածողությունը պատճառ է դառնում քաղաքական կրոնների ձևավորման համար։ Համանման օրինակները բազմաթիվ են՝ Լատինական Ամերիկայից մինչև Արևելյան Եվրոպա։ Վենեսուելայում մարքսիզմն ու կաթոլիկությունը այն աստիճան են ներդաշնակեցվել և հաշտեցվել, որ դրանց միջև գոյություն ունեցող բնական դասակարգային ու քաղաքակրթական կոնֆլիկտը հավասարեցվել է նվազագույնի։ Միտքը ամբողջական դարձնելու նպատակով արժե բերել նաև հակառակ օրինակը, երբ քաղաքական ու առօրեական առասպելն է նպաստավոր պայմաններ ստեղծում կրոնական մտածողության համար։ Բայց մինչ այդ նշենք, որ գործընթացն այս շատ ավելի սուր դրսևորումներ է ստանում հատկապես այն ժամանակ, երբ քաղաքականությունն ու դրա համակարգային առասպելները պարտություն են կրում ու վերջնականապես արժեզրկվում։ Խոսքը Խորհրդային Միության մասին է, որի ոչնչացումից հետո կոմունիզմին և աթեիզմին փոխարինելու եկան մարնչող կրոնները։

Եթե հին աշխարհում և միջնադարում կրոններն ու առասպելները մտածողության ու աշխարհճանաչողության ձևեր էին, ապա վերջին 400 տարիներին դրանք փոխակերպվել են կոնֆորմիզմի միջոցների։ Կրոնների դեպքում մարդկային կոնֆորմիզմը մարմնավորվում է աստծո միջոցով, այսինքն՝ առօրեական խնդիրներով ապրող մարդիկ չեն ուզում դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց ու բոլոր անհասկանալի հարցերը փաթաթում են աստծո գաղափարի վզին։ Սա ինչ-որ տեղ նաև աստծո նկատմամբ էգոիզմի բացառիկ դրսևորում է, երբ մարդը չի ուզում շարժվել, և այդ պատասխանատվությունը թողնում է ինչ-որ վերբնական էակի հույսին։ Փաստորեն աստծո գաղափարը նաև պատասխանատվությունից խուսափելու տարածություն է, և մարդը ֆիզիկայի դեռևս չապացուցված օրենքներին աստված է անվանում։ Այսպես ավելի հարմար ու հեշտ է ապրել՝ իհարկե առանց գլխացավանքի։ Բայց մարդիկ համառորեն չեն ուզում հասկանալ, որ եթե գիտությունը դեռևս ինչ-ինչ հարցերի չի կարողանում պատասխանել, ապա ամենևին էլ պետք չի կարծել, թե ապագայում հնարավորություն չի լինելու գտնել դրանց էմպիրիկ ապացույցները։ Չգիտես ինչու մարդիկ վախենում են աթեիստ եզրույթից, նույնիսկ Դարվինը դրա մեջ ինչ-որ ագրեսիա էր տեսնում։ Բայց ախր ինչո՞ւ, ի՞նչ կա այդտեղ վախենալու։ Ագնոստիկ եզրույթի ի հայտ գալը կապված է աթեիզմի նկատմամբ մարդկային անհասկանալի սարսափով։ Դրա համար էլ հորինել են ագնոստիցիզմը՝ որպես բուն խնդրից խուսանավելու և խուսափելու միջոց։ Իմ կարծիքով ագնոստիկները անկեղծ չեն և առաջին հերթին հենց իրենք իրենց հետ։ Դա էլ կոնֆորմիզմի մի յուրատեսակ ճանապարհ է․ մենք չգիտենք, չենք կարող ապացուցել և մեզնից հեռու մնացեք տարբերակով։ Մարդկային կրոնական կոնֆորմիզմը շատ վտանգավոր հայտնություն է։ Ժամանակ առ ժամանակ այն փոխակերպվում է ագրեսիայի։ Այսինքն հարմարավետ անշարժության մեջ ապրող մարդիկ պարբերաբար հաշվեհարդար են տեսնում այն անհատների նկատմամբ, որոնք փորձում են խախտել տիեզերական հարմարավերությունը, պատասխանատվությունից զուրկ և եսասիրական հարմարավետությունը։ Մարդիկ հետապնդել են Բրունոյին, Գալիլեյին, Դեկարտին, Սպինոզային և ոչ այն պատճառով, որ այդ մարդիկ այդքան հրեշավոր են եղել, պարզապես նրանք փորձել են խախտել հարմարավետության գոտին։ Մարդիկ վախենում են սեփական ինտելեկտի փոփոխությունից և այդ իմաստով կրոնը նաև status quo-ի դերակատարություն ունի։ Այն ապահովում է անհատի ինտելեկտուալ հապաղումն ու բացառում ցանկացած փոփոխություն, որը կարող է խախտել հարմարավետության գոտին և բարդ հարցադրումների պատճառ դառնալ։ Գրեթե նույն օրինաչափությունը տեսնում ենք նաև որոշ առասպելների և հատկապես քաղաքական առասպելների պարագայում։ Դրանց կենսունակության և շարունակական գոյության աղբյուրը նույնպես մարդկային կոնֆորմիզմն է, ինչպես նաև՝ ինտելեկտուալ status quo-ն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում