Tuesday, 23 04 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են

Ալավերդիում 30-ամյա որդին 70 տարեկան մորից 30 հազար դրամ է պահանջել ու մերժում ստանալով՝ ջարդել է մոր ոտքը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Սարիկ Ու.-ի գործի դատական քննությունը:

30-ամյա Սարիկին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Սարիկի մայրն է:

Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականի հունիսի 12-ին, ժամը 20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի իրենց բնակարանում Սարիկն իր 70-ամյա մորից 30 հազար դրամ է պահանջել: Մայրը մերժել է, ասել է, թե փող չունի:

Սարիկը, ըստ մեղադրանքի, վիճաբանել է մոր հետ, ապա հրել, հատակին է գցել մորը, ոտքերով հարվածել է նրա ձախ ազդրային շրջանին՝ պատճառելով առողջության ծանր վնաս՝ ձախ ազդրոսկրի փակ, միջտամբիոնային կոտրվածք:

Սարիկ Ու.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Դատարանում Սարիկ Ու.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Մայրը նշել է, թե հաշտվել է որդու հետ, նրանից բողոք, պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Սարիկ Ու.-ն նախկինում մի քանի անգամ դատապարտվել է: Արձանագրվել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվ Սարիկ Ու.-ի կողմից:

Դատարանը հաշվի է առել, որ Սարիկ Ու.-ն վատառողջ է, 2-րդ խմբի հաշմանդամ:

Դատարանն արձանագրել է, որ պայմանական դատապարտության կիրառումը Սարիկ Ու.-ի նկատմամբ չի հանգեցնի պատժի նպատակների իրագործմանը:

Սարիկ Ու.-ն, ըստ դատարանի եզրահանգման, կատարած արարքի համար պետք է կրի իրական ազատազրկման ձևով պատիժ:

Դատարանը Սարիկ Ու.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի կրման սկիզբը՝ 2019 թվականի հուլիսի 8-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում