Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Նախկինները, քրեական հեղինակություններն ու նստած կոռուպցիոներները կոալիցիա են կազմել ընդդեմ իշխանության

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել կառավարության ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, ըստ որի՝ քրեական աշխարհին հարելը քրեականացվում է: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանին:

Նազենի Բաղդասարյանը նշեց, որ առաջին անգամ է պետական մակարդակով փորձ արվում լուծում տալ մի հարցի, որը տարիներ շարունակ առկա է եղել մեր հասարակության մեջ. «Ոչ մեկը չի հերքի, որ հասարակության մեջ և տարբեր շերտերում քրեական ենթամշակույթին հարող մարդիկ կան, և նրանք փոխազդեցություն են ունենում պետական, մասնավոր սեկտորներում և ամենատարբեր ոլորտներում»:

Նրա խոսքով՝ այս օրենքի նախագիծը թույլ է տալիս օրենսդրական մակարդակով ամրագրել այն մոտեցումները, որոնք կան. «Այո, այսօր պետությունը 0 հանդուրժողականություն ունի քրեական տարրերի նկատմամբ, և ես վստահ եմ, որ հենց այս օրենքի նախագիծը այդ խնդրի լուծման ակունքներում կլինի»:

Դանիել Իոննիսյանն էլ նշեց, որ մարդկանց մեծ մասի համար սա անհասկանալի է, որովհետև նրանք չեն պատկերացնում, որ կա մի զուգահեռ աշխարհ, զուգահեռ իրականություն, որտեղ մարդիկ դատարան դիմելու փոխարեն՝ դիմում են գողականներին. «Այսինքն՝ զուգահեռ պետական սիստեմ կա, որն իր վրա վերցնում է դատարանի, հարկադիրի և մի շարք այլ մարմինների ֆունկցիաներ: Այս համակարգը ստեղծվել է Խորհրդային միության ժամանակ՝ մոտ 90 տարի առաջ: Այդ համակարգը գործում էր, որովհետև որոշ դեպքերում այն ավելի արդար էր, քան պետական սիստեմը, և մարդիկ ավելի շատ վստահում էին գողականներին, քան պետական ինստիտուտներին»:

Նրա խոսքով, սակայն, պետք է գար մի պահ, որ բոլորս ձերբազատվեինք դրանից և արդարադատության իրականացումը բացառապես պատվիրակեինք պետական համապատասխան մարմիններին. «Եվ բնականաբար այս անձանց կողմից դիմադրություն կա՝ նրանք բիզնես են կորցնում»:

Այդ արատավոր երևույթների դեմ պայքարելու նպատակով արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Դանիել Իոննիսյանը արդյունավետ մեթոդ է համարում: Նազենի Բաղդասարյանն էլ, բնական համարելով դիմադրությունը, նշեց, որ իրենց մտադրություններն անբեկանելի են. «Անձամբ ինձ ամենատարբեր միջոցներով փորձել են հետ պահել, սակայն մենք նոր բան չենք հորինել. մենք անում ենք այն, ինչը պետք է արվեր տարիներ առաջ: Այսօրվա քաղաքական ուժը դա անելու քաղաքական կամք է ցուցաբերում»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում