Friday, 25 06 2021
01:00
Չերչիլի նկարը աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
00:45
Արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մեղադրում են Եղիսաբեթ Երկրորդին խաբելու մեջ
Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Նիդերլանդների խորհրդարանին Բաքվին վերաբերող բանաձևի համար
Այցելություն մարտական հենակետեր
Վատն այն է, որ հարկադրող բժշկին, փրփուրը բերանին պաշտպանում են մեզ հայտնի մարդիկ. Արփի Դավոյան
Հրդեհ՝ Քանաքեռավան գյուղում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ
Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ 2 հարկային տեսուչի
Իլոն Մասկի ընկերությունը մինչև աշուն ինտերնետով կծածկի ամբողջ մոլորակը
Խորհուրդ՝ էլ մի՛ խոսիր…. Արայիկ Հարությունյանը՝ Վահե Հակոբյանին
23:50
ԱՀԿ-ն առաջին անգամ թույլատրել է պատվաստել երեխաներին և դեռահասներին կորոնավիրուսի դեմ
Ալիևի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցությունը ուղարկել եմ ԵՄ բարձրագույն ղեկավարությանը
23:30
Վրաց-ուկրաինական հարաբերությունները կարգավորվում են․ հուլիսի 18-ին Զելենսկին կայցելի Վրաստան
Փորձ է արվում պարտադրել Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը
23:10
Ֆիլիպիններում ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է վեց մարդ
23:00
Ջոզեֆ Բորելը կհանդիպի Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ
Վրաստանում հնդկական շտամի շրջանառությունը գնալով աճում է. Ամիրան Գամկրելիձե
22:35
Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրն ու նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարումը
22:25
ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը կանցկացվի նոյեմբերին
Ռուսանպաստ ընդդիմությանը Կրեմլից հրամայված է ընկնել «խիզախի մահով»․ «ԿԱՄԵՐՏՈՆ»
22:05
Հնդկաստանում գրանցել են «Դելտա պլյուս» շտամից մահվան առաջին դեպքը
Ողբերգական դեպք Արարատի մարզում
Հայաստանի խորհրդարանում դրվեց պերմանենտ հեղափոխությունների մեքենա
Մոսկվայում տապը մինչեւ շաբաթվա վերջը կշարունակի ռեկորդները
21:30
Մերկելը Եվրամիությանը կոչ է արել ուղղակի երկխոսություն վարել Ռուսաստանի եւ Պուտինի հետ
Մեր հայ տղաներին անհիմն կերպով Բաքվում դատում են, իսկ մեզանից ոմանք համարձակվում են նրանց հարազատներին քննադատե՞լ․ Բաղդասարյան
Վարանդայի շրջանից ևս մեկ աճյուն է հայտնաբերվել
ԿԸՀ-ն ներկայացրել է որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքները
Լավ կլինի Քոչարյանը վերցնի մանդատը, գա ԱԺ և գեղեցիկ հայերենով շարադրի իր դարակազմիկ աֆորիզմները
Մոսկվայում COVID-19-ով հիվանդների համար նախատեսված կենտրոնում հրդեհ է բռնկվել
Ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու առիթով

Քաղաքական խաղ՝ Արայիկ Հարությունյանի ու Մասիս Մայիլյանի առաջիկա դերաբաշխման համար

2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները ուշագրավ զարգացումներ են ենթադրում։ Այս ընտրությունները յուրահատուկ են ոչ միայն այն պատճառով, որ գործող նախագահ Բակո Սահակյանն այլևս չի առաջադրվելու, և փոփոխություն անպայման տեղի է ունենալու, այլև որովհետև սրանք առաջինն են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, և մինչ այս պահը պաշտոնական Երևանը որևէ թեկնածուի սատարելու մասին հայտարարությամբ հանդես չի եկել, նկատելի չեն նաև անուղղակի աջակցության նշաններ։

Ինչպես հայտնի է՝ Արցախի խորհրդարանը մերժեց սահմանադրական փոփոխություններ անելու ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնությունը, ուստի վերջինս առաջադրվել չի կարողանա։ Հիմնական թեկնածուներն այս պահին մնում են Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը և նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով, ի դեպ, այս օրերին Երևանում ակտիվ հանդիպումների մեջ է։ Նա և իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Եվ ինչպես հայտնի է, Ա. Հարությունյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, ի տարբերություն Արցախի գործող և նախկին մի շարք պաշտոնյաների, բավականին դրական տրամադրվածություն ունի ՀՀ իշխանությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Արդյոք սա ենթադրո՞ւմ է, որ Երևանն այնուամենայնիվ Արայիկ Հարությունյանի վրա խաղադրույք կանի։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ակտիվորեն հետևում է Արցախի ներքաղաքական իրադարձություններին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ղևոնդյանն ասաց. «Երևանի մոտեցումը որոշակիորեն հայտնի է, Երևանն իր վարքագծով ցույց է տվել, որ Մասիս Մայիլյանն առավել ընդունելի թեկնածու է։ Արայիկ Հարությունյանի հանդիպումներն ու գործունեությունը առավելապես ուղղված են այն քաղաքական գործընթացին, որը կսահմանի այն դերը, որը նա կկատարի սրանից հետո։ Հնարավոր է՝ Արայիկ Հարությունյանը կարողանա Արցախում այնպիսի կոնսոլիդացիա ստեղծել, որ Երևանն ի վերջո աջակցի ոչ թե Մասիս Մայիլյանին, այլ Արայիկ Հարությունյանին։ Բայց այս պահին ամենայն հավանականությամբ քաղաքական խաղը գնում է այն ուղղությամբ, թե Մասիս Մայիլյանի ու Արայիկ Հարությունյանի դերաբաշխումն ինչպիսին պետք է լինի, ինչպիսի համաձայնության կգան իրար հետ՝ ով կգնա խորհրդարան, իսկ ով կդառնա նախագահ»։

Քաղաքագետը չի բացառում, որ երկուսն էլ առաջադրվեն, դուրս գան իրար դեմ, ինչն Արցախում քաղաքական դաշտը կտանի բևեռացման. «Ես հույս ունեմ, որ ամեն դեպքում ինչ-որ համաձայնության կգան։ Երկու տարբերակն էլ հնարավոր են՝ համաձայնության դեպքում կարող է մեկն առաջադրվել, կարող է երկուսն էլ առաջադրվեն, ու ինչ-որ դերաբաշխում լինի առաջադրվելուց հետո՝ ինչ-որ ներքին պայմանավորվածության արդյունքում։ Հնարավոր է արդար խաղի կանոններով խաղան, ու ով ընտրվի՝ մյուսը, ըստ նախնական պայմանավորվածության, որոշակի դեր ստանա։ Դա ՝ նախնական պայմանավորվածության դեպքում, իսկ համաձայնության չգալու և իմ նշած բևեռացման դեպքում հնարավոր է գնան իրար դեմ ու տեսնեն, թե ում ռեսուրսներն ինչպիսին կլինեն, ու Երևանի աջակցությունն էլ այդ ռեսուրսներից մեկը կլինի»։

Ըստ Ղևոնդյանի՝ Երևանն իր վարքագծով, ըստ որոշակի տեղեկությունների, հենց սկզբից ավելի հակված է եղել Մասիս Մայիլյանի թեկնածությանը՝ հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանը Արցախում նախկին իշխանության հետ է ասոցացվում. «Սակայն ժամանակի ընթացքում քաղաքական կողմնորոշումները բավական փոխվում են, քաղաքական իրավիճակը փոխվում է, և հնարավոր է, որ Երևանն աջակցի ոչ թե Մասիս Մայիլյանին, այլ Արայիկ Հարությունյանին։ Ես ավելի հակված եմ մտածել, որ նույնիսկ այդ դեպքում կլինի որոշակի պայմանավորվածություն»։

Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանին, ապա, ըստ մեր զրուցակցի, հաշվի առնելով նրա վերջին քաղաքական կողմնորոշվածությունը՝ նա ոչ մի հնարավորություն չունի հաղթանակի հասնելու։

Մեր այն հարցին՝ արդյոք Բալասանյանը չի՞ կարող համախմբել Արցախի հակաերևանյան իշխանության շերտերին, քաղաքագետը պատասխանեց. «Այդ հատվածի ռեսուրսները բավականին մեղմ են՝ համեմատած թե՛Արայիկ Հարությունյանի և թե՛ Մասիս Մայիլյանի ռեսուրսների հետ։ Այդ իսկ պատճառով այդ հատվածի կողմնորոշումը չի կարող այդքան մեծ կոնսոլիդացիա ապահովել, որի արդյունքում Վիտալի Բալասանյանը կարողանա մյուս թեկնածուների հետ մրցակցել։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում նախկին իշխանություններին պաշտպանող թևն ակնհայտ փոքրամասնություն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում