Առնվազն ութ ժամ քուն է անհրաժեշտ առողջ և արդյունավետ կյանքի համար՝ ասում են մասնագետները: Ըստ այդմ, Բեռլինում և գերմանական այլ քաղաքներում, միջին հաշվով աշխատանքային օրերին հնարավոր է քնել լավագույն դեպքում յոթ ժամ՝ տեղեկացնում է Handelsblatt լրատվամիջոցը Statista կայքի հետ համատեղ ուսումնասիրությունների արդյունքում:
Պարզվել է՝ գերմանացիների կեսից ավելին (56%) քնում է օրական 6-7 ժամ: Յուրաքանչյուր հինգերորդը (21%) ստանում է անհրաժեշտ ութ ժամ հանգիստը, իսկ հաջողակ 6%-ը ավելի շատ է քնում: Աշխատանքային օրերին նախորդող ժամանակահատվածում բնակչության մեծ մասը քնելու է է գնում ժամը 22-23։00-ից (40%) կամ 23-00-ից մինչև կեսգիշեր (33%): Փորձագետների կարծիքով՝ աշխատողների անբավարար քնի և հոգնածության պատճառով գերմանական տնտեսությանը հասցված վնասը գերազանցում է տարեկան 50 միլիարդ եվրոն: