Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զորքերը դուրս բերել Սիրիայից միայն այն բանից հետո, երբ մյուս պետությունները դա անեն:
Այդ մասին հայտնում է Reuters- ը:
«Մենք չենք հեռանա այստեղից, քանի դեռ մյուս երկրները չեն հեռացել», – ասել է Թուրքիայի նախագահը:
Բացի այդ, ըստ Էրդողանի՝ Թուրքիան պատրաստ է շարունակել իր ռազմական գործողությունը, քանի դեռ բոլոր քուրդ զինյալները չեն լքելք տարածաշրջանը: