Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Արկածախնդրության պարագայում ՀՅԴ-ին սպառնում է ոչնչացումը

Ներքաղաքական լարվածությունն օր օրի նոր երանգներ է ստանում։ Տպավորությունն այնպիսին է, թե բոլոր քաղաքական ուժերը ինչ-որ մեծ իրադարձության են սպասում։ Լարվածության հետ զուգընթաց տիրապետող է նաև անորոշությունը, ինչն էլ ավելի է խճճում առանց այն էլ խճճված իրավիճակը։

Դատական համակարգի ճգնաժամից և Վազգեն Մանուկյանի անհանգիստ շարժումներից զատ չափազանց հետաքրքիր է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության ակցիան ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ։ Վերհիշյալ իրադարձությունները չի կարելի դիտարկել իրարից անջատ հարթություններում, քանի որ դրանք ավելի քան փոխկապակցված են ու իրար հետ միասին ամբողջացնում և ուրվագծում են ներքաղաքական ճգնաժամի էությունը։

Ճգնաժամն ինքնին դրական երևույթ է, քանի որ այն թույլ է տալիս համակարգին ախտորոշել իր առջև ծառացած խնդիրներն ու այդ հիմքի վրա էլ համապատասխան դեղամիջոցներ գտնել դրանց կարգավորման համար։ Բաց միայն այն դեպքում, երբ ճգնաժամը տեսանելի է ու կանխատեսելի։ Ամբողջ խնդիրը հենց այդտեղ է թաքնված․ Հայաստանի ներքաղաքական կյանքի արդի ճգնաժամը ո՛չ տեսանելի է և ո՛չ էլ կանխատեսելի, ինչի հետևանքով էլ իրավիճակը չափազանց վտանգավոր է դարձել։

Օրինակ ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ հնարավոր հետևանքների կարող է հանգեցնել դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը, նաև չգիտենք, թե մինչև ուր կարող են հասնել Քոչարյանի փաստաբանի դերում հանդես եկող Մանուկյանն ու ՀՅԴ-ն։ Այսինքն մենք խոսում ենք ինչ-որ երևույթի մասին, բայց մինրև վերջ չենք պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։

Իրավիճակի և դրա հնարավոր հեռանկարների ամբողջ պատասխանատվությունը կառավարող ուժի ուսերին է։ Խոսքը մեղավոր կամ անմեղ լինելու մասին չէ, այլ պետության առջև ծառացած այս բարդ խնդիրները կարգավորելու և հանրությանը հնարավոր ցնցումներից զերծ պահելու պատասխանատվության, որի մանդատը վստահված է վարչապետ Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին։

Վերադառնանք Դաշնակցության խնդրին։ Իսկապես մենք չգիտենք, թե ինչ են փորձում նախաձեռնել դաշնակցականները և չենք էլ պատկարցանում, թե ինչի են նրանք պատրաստ կամ էլ ընդունակ։

Բայց չիմանալ դեռևս չի նշանակում չկանխատեսել, քանի որ անցյալի պրակտիկան տալիս է կանխատեսումներ իրականացնելու բոլոր հնարավորությունները։ Պատմության փորձը հաշվի առնելով՝ արձանագրենք հետևյալ ճշմարտությունը․ Դաշնակցությունն իր էությամբ վտանգավոր ու ապակառուցողական քաղաքական ուժ է։ Սա պիտակում չէ և ոչ էլ դաշնակցականներին վիրավերելու փորձ։ Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ զենքի ուժով հարցեր լուծելն ու ահաբեկչությունը Դաշնակցության ամենահարազատ քաղաքական գործիքներն են։

Նշենք նաև, որ աապակառուցողականությունն ու վտանգավորությունը կենսունակ են միայն այն դեպքում, երբ քաղաքական ուժն այդ հայտնվում է լուսանցքից այն կողմ ու չի կարողանում իմաստավորել իր գոյությունը։ Բայց երբ կուսակցությունը կամ էլ դրա ղեկավարները որևէ կոնկրետ զբաղվածություն են իրենց համար գտնում, ապա դառնում են կառուցողական և անվտանգ։ Այդ պարագայում կարելի է ազգայնական դեմագոգիայից ու սպառնալիքներից զատ նրանց հետ խոսել նաև շուկայի հիմնախնդիրներից։

Ամենն այս օդից վերցված ենթադրություններ չեն, քանի որ դեռևս թարմ են հիշողությունները ոչ վաղ անցյալից, երբ Հայաստանը ներքաշված էր սպանությունների և քաղաքական վրեժխնդրությունների հորձանուտի մեջ։ «Դրո» ահաբեկչական խումբ ունեցած քաղաքական ուժի հետ չի կարելի խոսել հեգնանքով կամ էլ ծաղրանքով։ Քանի որ ինքներս մեզ պարտավոր ենք տալ հետևյալ հարցը․ Ի՞նչ կլիներ Հայաստանի հետ, եթե պատերազմի ամենածանր փուլում նախագահ Տեր-Պետրոսյանն ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը սպանվեին։ Միգուցե նրանց փրկել է ընդամենը պատահականությունն ու հանգամանքների պարզունակ համընկնումը, բայց ահաբեկչության կյանքի կոչման դեպքում հնարավոր է և Արցախը չունենար այն տարածքը, որն ունի հիմա։

Ամենևին էլ պատմության ու անցյալի մեջ խորանալու մտադրություն չունենք և ոչ էլ՝ ՀՅԴ-ին դեմոնիզացնելու և չարիքի կերպարանքով ներկայացնելու հակվածություն։ Ընդամենը ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանը ահաբեկչություններ տեսած ու վերապրած պետություն է։ Անհրաժեշտ է անցյալից դասեր քաղել, քանի որ մենք իրավունք չունենք շարժվելու այդ նույն կործանարար ճանապարհով ։

Կրկնենք վերևում արձանագրված միտքը․ Ամբողջ պատասխանատվությունը ներկայիս կառավարող թիմի և անձամբ վարչապետի ուսերին է։ Չի կարելի ագրեսիվ դաշնակցականներին ստորացնելու գայթակղությամբ տարված՝ պետությանը վտանգի ենթարկել։ Քանի որ դուրս շպրտելով նրանց լուսանցքից այն կողմ՝ ակամայից ուղղորդում ենք դեպի զենքն ու ահաբեկչությունը։

Կարծում ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է երկխոսության փորձ նախաձեռնի, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կողմերը համագործակցության ու համերաշխության ինչ-որ եզրեր կգտնեն։ Բայց մոտեցումն այս չի կարելի շփոթել անհամաչափ զիջողականության կամ էլ վախկոտության հետ։ ՀՅԴ-ին հստակ պետք է փոխանցվի այն ազդակը, որ արկածախնդրության դիմելու պարագայում նրանց սպառնում է վերջնական ոչնչացման հեռանակարը։

Վերջաբանի փոխարեն միայն ավելացնենք, որ երկխոսությունը առաջին հերթին բխում է պետության և հանրության շահերից։ Բացի այդ դա ապակառուցողական յեղափոխականներին կառուցողական դարձնելու հիանալի հնարավորություն կընձեռի։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում