Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Բելգիայի ֆրանկոֆոն շրջանակների մի խումբ անդամների հետ, որոնց կազմում էին Բելգիայի դաշնային եւ տարածաշրջանային խորհրդարանների անդամներ, հասարակական, քաղաքական և գիտամշակութային ոլորտների ներկայացուցիչներ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: