Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երկիրն անվանել է ամենահետաքրքիր և գրավիչ ստարտափը Երկիր մոլորակի վրա։ Այս մասին նա հայտարարել է Կիևի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ։
«Դուք ֆենոմենալ երկրում եք գտնվում։ Այն Երկիր մոլորակի վրա ամենահետաքրքիր և գրավիչ ստարտափներից մեկն է։ Այո՛, 28 տարի ձևացրել են, թե կարևոր բարեփոխումներ են իրականցվում, ստվերային ոչ թափանցիկ համակարգ են կառուցել։ Բայց նոր ուկրաինական իշխանությունը չափազանց հավակնոտ է՝ այդպիսի ոչ գայթակղիչ կարգավիճակի հետ հաշտվելու համար»,-ընդգծել է Զելենսկին։
Նա հավելել է, որ անվստահությունը և թերագնահատելը միայն ադրենալին են հավելում նոր քայլի համար և որ գլխավոր կապիտալը տաղանդավոր, կրեատիվ ու համարձակ մարդիկ են՝ Ուկրաինայի բնակիչները։ Նախագահը ներդրողներին կոչ է արել գումար ներդնել փոքր և միջին բիզնեսում։