Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Հենրիխ Մխիթարյանի մայրը ամոթա՞նք է տվել. Մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 6-ին Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց, ՀՖՖ գործկոմի շատ անդամներ գրոհ սկսեցին նրա դեմ։ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել ՀՖՖ գործկոմի նիստից. մասնավորապես` ներկաների մոտ տպավորություն է եղել, որ Աժ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արեն Մկրտչյանը պլանավորած են եղել տապալելու նիստը՝ պնդելով, թե ՀՖՖ կանոնադրությունը խախտվել է։ Վանեցյանն էլ հակադարձել է, որ ընդամենը տեխնիկական վրիպակ է եղել։ Խնդիրն այն է, որ ՀՖՖ նախկին կանոնադրությամբ է մարզչին գործկոմը նշանակում, իսկ հունիսին ընդունված նոր կանոնադրությամբ՝ նշանակողը ՀՖՖ նախագահն է։ Ու երբ Վանեցյանը պարզաբանել է, որ նշանակման պահին կանոնադրությունը պետռեգիստրում դեռևս հաստատված չի եղել, այլ հաջորդող օրն է հաստատվել, աղաղակողներն ընկրկել են։ Նիստի ընթացքում երիտասարդ պատգամավորներին նախատել է Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ գործկոմի անդամ Մարինա Թաշչյանը՝ ամոթանք տալով պարզ հարցն այդպես քաղաքականացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «հարձակվողները» արձագանքել են, թե չեն ուզում` լարվածություն ստեղծվի: Հակոբ Սիմիդյանն ասել է՝ պարզապես լավ կլիներ նախապես տեղյակ լինեինք: Վանեցյանն է հակադարձել՝ տեղեկանալ ու մարդկային շփում էիք ուզում, կարող էիք գալ կամ զանգել: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Սուրեն Աբրահամյանը, որ գործկոմը ներկայացնող «ծանր քաշայիններից» է, խրատական խոսք է ասել: Թեժ մթնոլորտը, ի վերջո, պարպվել է, երբ Վանեցյանն առաջարկել է կողմ քվեարկել Խաշմանյանին, ու, ըստ էության, դատարկ տեղը փոթորկվողները մի մարդու պես կողմ են քվեարկել: Ալեն Սիմոնյանը, որ գործկոմի նիստում լռել է, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել Է. «Արտառոց ոչինչ չի եղել»: Գործկոմի մյուս ներկայացուցիչ, դատավոր Արթուր Օհանյանն ասել է. «Տեխնիկական թյուրիմացություն է ընդամենը եղել, աշխատանքային հարաբերություն է»: Սուրեն Աբրահամյանն ամփոփել է. «Բոլորի մտահոգությունն էլ կանոնադրությունը պահելն էր, շահագրգիռ, բովանդակային քննարկում եղավ, ընգծված ողջույններով հաստատեցինք Աբրահամի թեկնածությունը»: Իսկ լրագրողներին այս ամենը բացատրելու գործառույթն իր վրա է վերցրել Վանեցյանը։

Ու այսքանից հետո հարց է առաջանում` եթե պիտի կողմ քվեարկեիք գլխավոր մարզչի թեկնածությանը, աղմկելու իմաստը ո՞րն էր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում