Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան դուրս է եկել բանտից՝ 580 օր կալանքից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հաստատության դարպասների մոտ նրան դիմավորել են բազմաթիվ կողմնակիցները, որոնց առջև նախկին նախագահը երախտագիտական ելույթով է հանդես եկել։
Նա հավելել է, որ շուտով կվերսկսի քաղաքական գործունեությունը։