Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դաշնակցությանը թույլ չտվեցին. փորձը ձախողվեց

Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, որի առիթ է դարձել նախարարության մտադրությունը բուհական ինքնավարությանն առնչվող հարցերի վերաբերյալ, անկասկած գտնվում է Հայաստանում ներքաղաքական ընդհանուր պայքարի հետհեղափոխական իրողություններին բնորոշ տրամաբանության շրջանակում: Խոսքը նոր իշխանության դեմ հին համակարգի պայքարի մասին է: Բայց մենք նաև առիթ ենք ունեցել խոսել այն մասին, որ հին համակարգ, որպես միատարր, միաբևեռ իրողություն, գոյություն չունի, և այստեղ կա ոչ պակաս կոշտ ու սուր մրցակցություն, քան նոր իշխանության հետ մրցակցությունն է:

Նկատելի էր, որ ԿԳՍՄ նախարարի դեմ քաղաքական արշավը ձգտում էր առաջնորդել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի երիտմիությունն էր պայքարի աշխույժ դրոշակակիրն ու հրաժարական պահանջողը: Դաշնակցությունն այդպիսով ակներևաբար փորձում էր ձևավորել որոշակի քաղաքական միջավայր, որտեղ, իր դերակատարումն ընդգծելով՝ կարող էր նաև դարձնել այդ հանգամանքը այլ մակարդակներ կամ այլ հարցերի մեջ ներգրավվելու ցատկահարթակ: Առավել ևս, որ դեռևս ամիսներ առաջ իշխանությանը ցույց տված դեղին քարտից հետո Դաշնակցությունը գործնականում որևէ կերպ չէր կարողանում նկատելի, շոշափելի դիրքերից ներգրավվել ներքաղաքական օրակարգ, նախկին համակարգը ներկայացնող ուժերը դա թույլ չէին տալիս: Դաշնակցությանը, սակայն, թույլ չտվեցին փաստորեն նաև այս անգամ: Եթե դիտարկենք նախարարի դեմ քաղաքական արշավի քրոնիկոնը, իսկ որպես քաղաքական արշավ երևույթն իհարկե պետք է դիտարկել միանգամայն բնական՝ անկախ դրա հանդեպ որևէ վերաբերմունքից և անկախ քաղաքական հայացքներից, ապա կարող ենք արձանագրել, որ ՀՅԴ-ին թույլ չտվեցին երկար ժամանակ «մնալ մենակ» և պահել դրոշակը, այդպիսով դիրքավորվելով նաև որպես ազգային արժեքների պաշտպանության գլխավոր դերակատար:

Բավականին արագ «դեպքի վայր»՝ տվյալ դեպքում ՀՅԴ երիտմիության նախաձեռնած անժամկետ նստացույցի վայր սկսեցին ներկայանալ նախկին իշխող համակարգը ներկայացնող քաղաքական և քաղաքական հստակ շահառուների ու հավակնորդների շրջանակ ներկայացնող քարոզչական թիմերի ամենատարբեր այլ ներկայացուցիչներ, ի վերջո, ՀՅԴ դիրքավորման փորձը վերածելով նոր իշխանության դեմ ավանդական հավաքական ալիքի: ՀՅԴ-ն գործնականում հերթական անգամ մնում է նախկին իշխող համակարգի ստվերում: Այդ շրջանակում կուսակցությունն այլ դիրքի հավակնելու իրատեսական հիմք չունի առհասարակ: Եվ այդ իմաստով չափազանց ափսոս է այն հսկայական համահայկական ներուժը, որին տիրապետում է ՀՅԴ-ն, իրապես որպես ազգային, քաղաքական կառույց, և որը մարդկանց մի խումբ պարզապես դնում է շատ նեղ նպատակների սպասարկման շրջանակի մեջ:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում