Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանը «ռուս է բերում» մեզ վրա. իր այդ հոդվածում վտանգավոր միտումներ եմ տեսնում

«Սպուտնիկ Արմենիա» կայքը հրապարակել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում վերջինս անդրադարձել է  արցախյան հիմնահարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայ-ռուսական հարաբերություններին ու Միացյալ Նահանգների  տարածաշրջանային քաղաքականությանը։

Ինչպես միշտ, երկրորդ նախագահը չի թաքցնում իր  դրական և հավատարիմ վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Նկարագրելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ Քոչարյանը գրում է. «Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը»։

Քոչարյանը նաև, ըստ էության կրկնելով ռուսական լրատվամիջոցներում առկա «վերլուծությունները», պնդում է՝ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված են ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է: Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և, որպես կանոն, «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այս հոդվածը ցույց է տալիս, որ այն բոլոր նարատիվները, որոնք շրջանառվում են Հայաստանում և ուղղված են Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի օրինական ընտրված իշխանությունների դեմ՝ կառավարվում է մեկ կենտրոնից: «Այսպես կոչված հոդվածը այդ բոլոր նարատիվների խտանյութ էր։ Պատահական չէր նաև այդ հրապարակման հասցեատերը՝ «Սպուտնիկ Արմենիան», որը գիտենք, որ ռուսական պրոպագանդայի գլխավոր խոսափողն է։ Փաստորեն Քոչարյանը սրանով, կոպիտ ասած, մեզ վրա ռուս է բերում, փորձում է տեղավորվել ռուսական պրոպագանդայի նարատիվների մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ Քոչարյանը նաև պաշտպանություն է հայցում Ռուսաստանից ու այս ամենը ներկայացնում է իբրև քաղաքական մտորում. «Մինչդեռ այս ամեն ինչը շատ ավելի գետնին մոտ է, այստեղ երկնային որևէ բան չկա, իրատեսական որևէ բան չկա։ Խոսել պետական մտածողությունից կամ պետության մասին մտածելուց՝ իմաստ չունի։ Քոչարյանի ասելիքը հետևյալն էր՝ նախևառաջ Ռուսաստանին «էստի համեցեք» էր ցանկանում ասել, և երկրորդը՝ այստեղ պարզապես քննադատություն կար Միացյալ Նահանգներին, նույնիսկ ինչ-որ տեղ արհամարհանք և նաև փորձ էր հայաստանյան կոնտեքստը տեղավորել Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հակամարտության մեջ, ինչը չափազանց վտանգավոր է և պարզապես հակապետական մոտեցում է»։

Հարցին՝ արդյոք սրանով Քոչարյանը կստանա՞ Մոսկվայից աջակցություն, Մեհրաբյանը պատասխանեց. «Ոչ ավելի, քան ստացել է մինչև հիմա։ Սիմվոլիկ աջակցություն, այո՛, կստանա և բարոյական աջակցություն գուցե ստանա, բայց ոչ ավելին։ Դրանից ավելին նա չի կարող ստանալ՝ որոշ հայտարարություններ, ռուսական ԶԼՄ-ների ռեպորտաժներ»։

Քաղաքագետը նաև վտանգավոր միտում է տեսնում. «Կարծես Իլհամ Ալիևին ազդանշան էր ուղարկում, որ հարձակվելու շատ հարմար պահ է, որպեսզի ցույց  տա, թե ինչքան վատն են Հայաստանի իշխանությունները։ Մենք նման պերսոնաժներ հայոց պատմության մեջ ունեցել ենք՝ Մերուժան Արծրունիից սկսած, վերջացրած Մելիք-Շահնազարով։ Նրանք ևս նման ազդակներով և «մտահոգություններով» Հայաստանի ազատության, անկախության գերեզմանափորներին հրավիրում էին հայ ժողովրդի գլխին։ Ռոբերտ Քոչարյանը իր այս հրապարակմամբ ու տակի ստորագրությամբ իրեն դնում է այդ տխրահռչակ պերսոնաժների կողքին»։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցն ասաց՝ իր այս տեքստով Ռոբերտ Քոչարյանը նաև հանրությանը ու դատարանին ներկայացրեց, թե ինչու նա անգամ մեկ րոպե չպետք է լինի ազատության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում