Friday, 29 03 2024
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում

Մենք չգիտենք՝ զո՞հ ենք, թե՞ հաղթող. դեռ վերականգնում ենք վնասվածքը. Լյուդմիլա Հարությունյան

Հաշված օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։ Օրենսդիր մարմնի երկու ճամբարների՝ հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով։ Փաստաթուղթը, որն օրենքի պարտադիր ուժ չունի, արձանագրում է՝ ԱՄՆ կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստաթղթի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը։ Արդյոք բանաձևի ընդունումը մեզ համար դասվելո՞ւ է հերթական բարոյական հաղթանակների շարքում, թե՞ կարող ենք կոնկրետ արդյունք ակնկալել դրանից։

Հարցն ուղղեցինք սոցիոլոգ, ԵՊՀ պրոֆեսոր, 1989-1991թթ․ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանին, որի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

-Առաջին անգամ թուրքական պետությունը՝ ժամանակակից Թուրքիան, կոչվեց եղեռնագործ։ Սա նոր որակում է, որը տվեցին Թուրքիային։ Այդ որակումը մինչև հիմա չի հնչել, ամերիկացիները հնչեցրին այն։ Եվ հայկական եղեռնը փրկեց քրդերին եղեռնից։ Փաստորեն ամերիկացիների այս նոր քայլն ի հայտ բերեց մեր պայքարի նշանակությունը։ Մենք միայն փաստի արձանագրման համար չէինք պայքարում։ Մենք պայքարում էինք այն բանի համար, որ Թուրքիան կոչվի եղեռնագործ, և աշխարհին փրկեինք ապագա եղեռնից։ Իրականում ճանաչման գործընթացը վերադարձավ իր ակունքներին։ Անցյալ դարի 90-ականներից մեր եղեռնը սկսեցին օգտագործել, գործիքայնացվեց։ Եվրոպական երկրները սկսեցին օգտագործել մեր եղեռնը Թուրքիային մտրակելու և նրան սահմանների մեջ պահելու համար։ Փաստորեն ԱՄՆ-ի այդ քայլով մենք վերադարձանք 90-ականների սկզբին։ 90-ականների սկզբին տեղի է ունեցել մի հետաքրքիր երևույթ, որը մեզ կհետաքրքրի մերժման տեսանկյունից։ Հայաստանը ձեռք բերեց պետականություն, և սա, անշուշտ, թափ հաղորդեց եղեռնի ճանաչման գործընթացին։ Բայց, քանի որ Հայաստանի համար դժվար էր դիմանալ այդ երկու գործընթացներին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարությունը մարտավարական քայլ կատարեց՝ եղեռնի ճանաչման գործընթացը հանձնարարեց Սփյուռքին, իսկ Արցախյան պատերազմը և Արցախի պաշտպանության խնդիրը՝ Հայաստանին՝ ասելով, որ նրանք են պահանջատերը։

-Ճի՞շտ էր դա՝ ըստ Ձեզ։

-Պահի համար ճիշտ էր, որովհետև խնդիր լուծեց։ Նախ՝ Սփյուռքի ուժերը կոնսոլիդացրեց եղեռնի ճանաչման համար, իսկ դրանից հետո ճանաչման պրոցեսն արագացավ։ Բայց դրանից հետո եղեռնի ճանաչումը դարձավ գործիք արտասահմանյան պետությունների ձեռքին։ Եվրոպական պետություններն օգտագործեցին այդ գործիքը Թուրքիային զսպելու համար։ Հիմա մենք վերադարձանք դրան։ ԱՄՆ-ն օգտագործեց եղեռնի ճանաչումը՝ որպես գործիք։ Ես գնահատում եմ այդ քայլը։ Աշխարհն ասում էր, որ Օսմանյան կայսրությունն է եղեռնագործ, բայց ԱՄՆ-ն առաջին անգամ ասաց, որ Թուրքիան է եղեռնագործ և փրկեց քրդերին եղեռնից։

-Իսկ ի՞նչ է շահելու Հայաստանը, կհաջողվի՞ Թուրքիայի հետ բարելավել հարաբերությունները։

-Մենք շատ մեծ շահ ունենք։ Եղեռնը մեզ համար ծառայում է որպես վահան, և այն ամրապնդվեց։ Թուրքիան հասկացավ, որ ինքը ստացել է եղեռնագործի պիտակը։ Քրդերից էլ նա հետ քաշվեց, և պրոցեսը հանդարտվեց։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ փաստի արձանագրումն է և աշխարհին զգուշացնելը, աշխարհին հետ պահելն է այդ գործիքի օգտագործումից։ Մեզ պետք չէ Թուրքիայի հետ բարելավել հարաբերությունները, որովհետև Թուրքիան մեզ հետ հարաբերություններ ունենալու կարիքը չունի։ Թուրքիան չի ձգտում դրան։ Մենք ունենք ճանաչման խնդիր, քանի որ այդ ճանապարհն ենք ընտրել եղեռնի հարցի լուծման համար։ Բայց գոյություն ունի նաև միջազգային դատարան։ Եթե Թուրքիան շարունակի իրեն պահել այնպես, ինչպես հիմա է պահում, ապա մենք ստիպված կլինենք դիմել միջազգային դատարան։ ԱՄՆ-ն դրեց սկիզբը։ Երրորդ կարևոր խնդիրը մեր ինքնության խնդիրն է։ Այս առումով ճանաչումն օգնում է մեզ՝ ամրապնդելու մեր ինքնությունը։ Սակայն մեր ինքնությունը կախվածության մեջ չպետք է դնենք ճանաչելուց։ Ժամանակն է, որ մենք մտածենք մեր ինքնության քաղաքականության մասին, որովհետև մինչ այսօր մենք չենք մտածել, իսկ վերջին տարիներին ուղղակի վնասել ենք մեր ինքնությանը։

-Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությունը՝ Հայոց լեզուն, Հայ գրականությունն ու Հայոց պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ծրագրերից հանելն ու Հայոց եկեղեցու պատմություն առարկան Հայոց պատմություն առարկայի հետ դասավանդումը դիմադրության է հանդիպում, դրա շուրջ աղմուկ է բարձրացել։

-Բուհերում գոյություն ունի մասնագիտական ուսուցման և արդյունավետ ուսուցման, մասնագիտացման խնդիր։ Երբ երրորդ-չորրորդ կուրսերում սովորող ուսանողին հարցնում ես, թե ինչ է դառնալու, նա պատկերացում չունի իր մասնագիտության մասին։ Առարկաները, որոնք դասավանդվում են, կապ չունեն իր մասնագիտության հետ։ Այդ առումով, անշուշտ, կա բուհական կրթությունը արդյունավետ դարձնելու խնդիր, և այն պետք է լուծել։ Ինչ վերաբերում է կրոնի պատմությանը, ապա եկեղեցին չպետք է մտնի դպրոց։ Իսկ կրոնի պատմությունը պետք է դասավանդվի բոլոր կրոնների պատմության հետ միասին։ Հայ եկեղեցին չպետք է ունենա առավելություն։ Անգամ այն դեպքում, որ օրենքով ամրագրված է, որ Էջմիածինն ունի մենաշնորհ, որը նրան դնում է մոնոպոլ դիրքերում և թուլացնում նրա արդյունավետությունը։ Այդ առումով Հայ Առաքելական եկեղեցին պետք է մրցի մյուս կրոնների հետ, նրան պետք չէ արտոնություն տալ։ Թող բոլորն էլ գնան և աշխատեն ժողովրդի հետ։ Բոլոր կրոնների պատմությունը կարող է մտնել դպրոց՝ որպես մշակութային առարկա։ Միայն Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը չի կարող դասավանդվել, բոլոր կրոնների պատմությունների հետ կարող է դասավանդվել։ Տարիներ առաջ կրոնի վերաբերյալ հետազոտություն եմ անցկացրել, ծնողների մեծ մասն ասում էր, որ չի ցանկանում, որ հոգևորականը դասավանդի։ Բայց ես չեմ կարծում, որ նրանք դեմ կլինեն, որպեսզի իրենց երեխան պատկերացում կազմի բոլոր կրոնների մասին։

-Կա մտավախություն, որ արևմտյան տարբեր կազմակերպությունների միջոցով Հայաստանի քաղաքական հասարակարգ են բերվում տարբեր օրենքներ, նախագծեր, որոնց նպատակը մեկն է՝ իշխանություն հաստատել մեր երկրի մշակութային-հոգևոր ոլորտում։ Դա մեր ինքնության համար լուրջ սպառնալիք չէ՞։

-Մեր ինքնության մեջ մինչ եղեռնը եղել է սովորական, ավանդական մարդու ինքնություն, որը կառուցվել է ավանդույթի վրա, ընտանիքի, եկեղեցու դերի վրա։

Եղեռնը բերեց նոր հատկանիշ, թեև եղեռնից առաջ էլ՝ 19-րդ դարի վերջին ջարդերը ամրագրել էին զոհի կերպարը։ Եղեռնն այն դարձրեց մեր ինքնության հիմքը։

Մենք սկսեցինք մտածել որպես զոհ, մեր խնդիրները պարզվեցին, մենք սկսեցինք ինքնահաստատվել որպես զոհ։ Մենք դարձանք հայրենակորուստ ազգ, և այն ձևավորեց մեր ինքնությունը։ Հետո եկավ Խորհրդային միությունը, որը նոր տարր մտցրեց, գաղափարախոսական տարր մտցրեց մեր ինքնության մեջ, ֆորմացիոն տարր, նաև տարանջատեց մեր փրկչին և թշնամուն։ Թշնամին արդեն կար, իսկ փրկիչը հանդես եկավ՝ ի դեմս ռուսների։ Հյուսիսը փրկիչն էր, հարավը՝ մեր թշնամին։ Շատ հստակ էր մեր ինքնությունը։ Հայրենիքի կորստի վերքը մենք ինչ-որ ձևով փորձեցինք ապաքինել, մենք ստեղծեցինք նոր հայրենիք։ 1965թ․տեղի ունեցավ մի կարևոր իրադարձություն՝ թույլ տվեցին տեղադրել եղեռնի զոհերի հուշարձանը։ Հետո դիկտատը պակասեց, և մենք հիշեցինք մեր հերոսներին, հիշեցինք, որ ունեցել ենք Անդրանիկ, ունեցել ենք հերոսներ, չենք եղել անխոս, անձայն զոհեր։ Մեր ինքնությունն այս ձևով էր ձևավորվում, բայց սա հիբրիդային ինքնություն էր։ Հետո եկավ սոցիալիզմը և ստիպեց վերցնել իր արժեքները, որոնք մենք չվերցրինք։ Նոր հայրենիքում հայերը դեմոգրաֆիական քայլ կատարեցին․ 20-ական թվականների վերջերին հայերի ծննդաբերությունը հասավ դեմոգրաֆիական օպտիմումի՝ 1000 հոգին ունենում էր 56 երեխա։ Եվ մենք սկսեցինք վերականգնել մեր բնակչությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը մեր առաջին պատերազմն էր եղեռնից հետո, որում ցույց տվեցինք շատ մեծ հերոսություն։ Ունեցանք հերոսների, գեներալների ահռելի թիվ, ցույց տվեցինք, որ ոչ թե զոհ ենք, այլ կռվող ազգ ենք։ Սա շատ կարևոր փաստ էր մեր պատմության համար։ Իսկ հետո սկսեց Ղարաբաղյան պատերազմը, որը հաջորդ, շատ կարևոր քայլն էր մեր ինքնության ձևավորման մեջ։ Ղարաբաղյան պատերազմն ընդվզում էր՝ ուղղված ազգային նպատակներին։ Մինչ պատերազմը մենք դիվանագիտական և քաղաքական ոլորտում կարողացանք պաշտպանել Արցախը։ Օրինակ՝ ես սպասարկել եմ այդ ժամանակահատվածը։ Սովետական պառլամենտում մենք պաշտպանեցինք մեր խնդիրը, Ղարաբաղի խնդիրն էր քննարկվում, ես գիտականորեն սպասարկել եմ այդ պրոցեսը։ Եվ կարծում եմ, որ մեզ հաջողվեց առաջ մղել խնդիրը։ Երբ պարզվեց, որ քաղաքական ասպարեզում չի լուծվում այդ խնդիրը, սկսվեց պատերազմը։ Մենք կարողացանք պատերազմի միջոցով լուծել խնդիրը։ Ղարաբաղյան պատերազմի հզորագույն ավանդն այն էր, որ դարձանք հաղթող ազգ։ Պրոբլեմն այն էր, որ այն ժամանակվա իշխանությունը, պետությունը թույլ չտվեց, որ մենք գիտակցենք մեր՝ հաղթող ազգ լինելը։ Նրանք վախեցան և մեր քարոզչության մեջ արգելեցին բարձրաձայնել, որ հաղթող ազգ ենք։

Տարերայնորեն մենք գիտեինք, որ հաղթող ենք, բայց դա չդարձավ մեր ինքնության մասը։ Ընդհակառակը՝ մեր ինքնության մեջ առաջացավ սթրես, մենք միանշանակ զոհ չէինք, բայց մեզ չթողեցին, որ միանշանակ դառնանք հաղթող։ Չեղավ դրա քաղաքական ամրապնդումը։ Մեր մտավորականությունը պարտավոր էր առանց քաղաքական ամրապնդման մեզ ներշնչել նոր գիծը, որ մենք հաղթող ազգ ենք։ Այն չներշնչվեց, չբարձրաձայնվեց, չդարձավ ինքնության քաղաքականության առարկա և գործիք, և այդ պատճառով էլ սկսեց մեր ինքնության սթրեսը։ Իսկ դա մեր ինքնության համար տագնապ էր, որ մենք չկարողացանք համատեղել զոհն ու հաղթողը։ Այդ խնդիրը շարունակում է մինչ օրս մնալ։ Քանի որ զոհի տարրն ավելի ծանրակշիռ էր, իսկ հաղթողի տարրը՝ չամրապնդված, մենք կարիք ունենք այդ երկուսը հավասարակշռելու։ Եվ ինքնության քաղաքականությունը դարձել է շատ արդիական և անհրաժեշտ։ Մինչ այսօր մենք կանգնած ենք ինքնության քաղաքականության չգոյության փաստի առջև։ Մենք չգիտենք՝ զո՞հ ենք, թե՞ հաղթող ենք։ Ես կարծում եմ, որ մենք պետք է շեշտադրենք հաղթող լինելը։ Մենք կորցրինք հայրենիքը, մեր ազգի մի մասը, բայց մենք ուժ գտանք նոր հայրենիք կառուցելու, և մենք վերականգնում ենք այդ վնասվածքը։ Եվ շնորհակալություն Ղարաբաղյան պատերազմին, որ մեզ տվեց այդ զգացումը։ Այդ պատճառով Ղարաբաղյան պատերազմի ամեն մի մերժում, ինչպես եղեռնի մերժումը, պետք է արգելվի և դատապարտվի՝ թույլ չտալու մեր ինքնության խաթարումը։ Եվ մեր ինքնության քաղաքականությունը պետք է ամրապնդվի, և մեր ինքնության քաղաքականության միջոցով պետք է լուծենք այդ խնդիրը։ Եղեռնը ճանաչելը և Ղարաբաղյան պատերազմի հաղթանակը պետք է ամրապնդվի և դառնա մեր ինքնության գիծը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում