Միլլենիալների սերունդը, այսինքն՝ 1981-1996թթ․ ծնվածները, ավելի արագ են կորցնում առողջությունը և կյանքի ավելի կարճ տևողություն ունեն, քան նախորդ սերնդի ներկայացուցիչները: Այսպիսի եզրակացության է եկել ԱՄՆ-ում Blue Cross Blue Shield Association բժշկական ապահովագրության ասոցիացիան, որի վերաբերյալ զեկույցը հրապարակված է կազմակերպության կայքում։
Մասնագետների կարծիքով, տարիքի հետ միլլենիալները ավելի վաղ սկսում են տառապել հիպերտոնիկ հիվանդությունից, բարձր խոլեստերինից, ընկճախտից, հիպերակտիվությունից և ծխելու հետևանքներից: Մահացության մակարդակը աճել է 40 տոկոսով՝ համեմատած X սերնդի, այսինքն՝ 1965-ից 1979 թվականներին ծնված մարդկանց մոտ: Արդյունքում՝ առաջիկայում առողջապահության ոլորտի ծախսերը զգալիորեն կավելանան, ինչը 33 տոկոսով ավելի կլինի, քան համապատասխան տարիքում X սերնդի ներկայացուցիչներինը:
Առողջական խնդիրների պատճառով միլլենիալները չեն կարողանա անհրաժեշտ արդյունավետությամբ աշխատել, իսկ շատերին հիվանդությունների պատճառով գործազրկություն է սպառնում: